14:32 23.04.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը:
Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել են զինվորների բուժման ընթացքը և ընդգծել, որ վերականգնողական սարքերով հագեցած կենտրոնն իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի է։ Բուժօգնությունից մինչև հոգեբանական աջակցություն` բոլոր ծառայությունները, նաև կեցությունն ու որակյալ սնունդը զինվորական հաշմանդամություն ունեցողների համար անվճար են:
«Զինվորի տանն» ապահովվում է նաև հայրենիքի նվիրյալների ժամանցը, կազմակերպվում են ուսումնական ծրագրեր` նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը լուծելու համար: Այս գործում իր ներդրումն է ունենալու նաև Պետական եկամուտների կոմիտեն:
Զինվորների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է հայրենիքի պաշտպանների համար անվճար դասընթացներ կազմակերպել կոմիտեի ուսումնական կենտրոնում` հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:
ՊԵԿ նախագահի դիտարկմամբ` զինվորների համար առավել հարմար տարբերակ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթադրող տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային ձևակերպման ոլորտում աշխատանքը: Բայց ուղղություններն այդքանով չեն սահմանափակվում. ՊԵԿ ուսումնական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կհստակեցվեն անհրաժեշտ ուսումնական ծրագրերը` կախված մասնակիցների կրթությունից, նախընտրություններից և ընդունակություններից:
«Յուրաքանչյուրիս պարտքն է զինվորների կատարած սխրանքի, հերոսության համար որևէ օժանդակությամբ վարձահատույց լինել: Անձամբ իմ և համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում հերոսներին, առողջություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը կամրագրվի ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հուշագրի կնքմամբ: Կոմիտեի ղեկավարը ուսումնական կենտրոնի պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակում գործնական քայլեր կատարել զինվորների ուսումնական ծրագիրը կազմակերպելու և ՊԵԿ համակարգում աշխատանքի նախապատրաստելու համար:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...