20:12 23.04.2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը:
Փոխվարչապետը հայտնել է, որ 2019թ. Խորհրդի ստեղծման օրվանից միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում կառավարությունը պարբերաբար անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին և միջազգային լավագույն փորձին: Դրա արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել մի քանի ծրագրային փաթեթներ՝ միտված ծնելիության խրախուսմանը, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը և բնակարանային ապահովությանը:
Այդ համատեքստում նա առանձնացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացումը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար աշխատող մայրերին վճարվող ամսական նպաստի չափի ավելացումը, գյուղական բնակավայրերում երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացումը, ինչպես նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերի» հաստատումը՝ 3 կոմպոնենտներով՝ «Միանվագ դրամական աջակցություն», «Կանխավճարի ապահովագրություն» և «Երեխայի ծննդյան աջակցություն»:
Տիգրան Ավինյանը միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է բարեփոխումներին շարունակական բնույթ հաղորդել: Ըստ նրա՝ ժողովրդագրական վիճակի բարելավման քաղաքականության հարցում կառավարությունը պետք է լինի հավակնոտ՝ ստեղծելով խթանիչ մեխանիզմներ, որպեսզի իրականություն դառնա ամեն հայ ընտանիքում առնվազն 3 երեխա ունենալու նվազագույն նպատակը:
Նիստի ժամանակ ներկայացվել է նաև ժողովրդագրական ընթացիկ իրավիճակի վիճակագրությունը: Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները և լուծումների հնարավոր ուղիները: Բովանդակային անդրադարձ է կատարվել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի և «Վերադարձի և հայրենադարձության աջակցության ծրագրի» նախագծերին:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...