«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պարզաբանել է հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառներն ու փաստերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պարզաբանել է հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառներն ու փաստերը

21:00 23.04.2021

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել հայկական գրանցումով օդանավի անհետացման իրական պատճառների ու փաստերի վերաբերյալ։ «Արմենպրես»-ին տեղեկացրել են  ավիաընկերությունից։

«Տարբեր վարկածներ ու անհիմն ենթադրություններ էին շրջանառվում տվյալ դեպքի առնչությամբ, բայց, ելնելով քննության շահերից, ավիաընկերությունը տեղեկություն չէր հրապարակում։ Այժմ, ցանկանալով վերջ դնել անհարկի շահարկումներն, ինչպես նաև հանրությանը մոլորության մեջ գցող ենթադրություններին, ներկայացնում ենք «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից իրականացված քննության ընթացքում ի հայտ եկած փաստերը։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը լիզինգային տարբերակով ձեռք է բերել Boeing 737-300 օդանավը եվրոպական ընկերությունից։

Օդանավը տեղակայված էր Էստոնիայի Տալլին քաղաքում, որտեղ կատարվում էին տեխնիկական աշխատանքներ։ Ս․թ փետրվարի 12-ից 22-ը ընկած ժամանակահատվածում այն պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հանրապետության Հոստոմել օդանավակայան, որտեղ պետք է շարունակվեր ինքնաթիռի տեխնիկական սպասարկումը։

«Ֆլայ Արմենիա էյրվեյզ»-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրվել էր թույլտվություն Տալլին-Հոստոմել տեխնիկական մեկ թռիչքի իրականացման համար, որի համար անձնակազմը նույնպես հրահանգավորված էր։ Covid-19 համաճարակի սահմանափակումներից ելնելով հայ օդաչուների Շենգենյան գոտու վիզայի ստացումը երկարեց, այդ իսկ պատճառով օդաչուական անձնակազմը լիզինգատուի կողմից էր առաջարկված։

Ս․թ փետրվարի 20-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը պարզում է, որ օդանավը չի ժամանել Հոստոմելի օդանավակայան։ Կապ հաստատելով Տալլինի օդանավակայանի հետ պարզվում է, որ օդանավը թռիչք է կատարել այլ ուղղությամբ։

Անձնակազմը՝ առանց ավիաընկերության թույլտվության կամ համաձայնության՝ կեղծելով փաստաթղթեր, Տալլինից մեկնել է Բուլղարիայի Վառնա քաղաքի օդանավակայան։

Այնուհետև, ինչպես Ընկերությանը հայտնի է դառնում, տեղի ժամանակով 11:41 օդանավը լքել է Վառնայի օդանավակայանը՝ ուղղություն վերցնելով Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ Շարժա քաղաք։

Հայտնաբերելով, որ օդանավը ընթանում է Ընկերության կողմից չհամաձայնեցված թռիչքուղով, «Ֆլայ Արմենիա Էյրվեզ»-ն անմիջապես կապ է հաստատում Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ իրավիճակի մասին տեղյակ պահելով Կոմիտեին։

Միաժամանակ, օդանավի առևանգման ու անհայտ թռիչքուղով ընթանալու մասին Ընկերությունը տեղեկացնում է իրավապահ մարմիններին։

Նույն օրը Ընկերությունը կապ է հաստատում ու միջադեպի մասին տեղեկացնում է Եվրոպական աէրոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալությանը՝ Եվրակոնտրոլին։ Եվրոկոնտրոլը տեղեկացնում է, որ օդանավը պլանավորված ուղղություն է վերցրել դեպի Շարժա։

Այդ ընթացքում ավիաընկերությունը տեղյակ է պահում Շարժայի օդանավակայանը և հորդորում ինքնաթիռի ժամանելուն պես այն առնել իրենց վերահսկղության տակ։ Շարժայի և Դուբայի օդանավակայանները տեղեկացնում են, որ օդանավը չի հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում, և, կամ՝ վայրէջք կատարել։

ԱՄԷ կողմից բացասական պատասխան ստանալով, Ընկերությունը փնտրում է օդանավը հարևան երկրներում։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ի օպերատիվ քննության արդյունքում պարզում է, որ օդանավը՝ խնդրելով արտակարգ վայրէջք, իջնում է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում։

 

Փաստն արձանագրելուց հետո, «Ֆլայ Արմենիա»-ն անմիջապես կապ է հաստատում ՀՀ իրավապահ մարմինների հետ և խնդրում վերահսկողության տակ առնել օդանավը։

Ս․թ․ փետրվարի 28-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակիցների հետ միասին ուղևորվել են ԻԻՀ՝ մանրամասն քննելու ստեղծված իրավիճակը, ինչպես նաև՝ իրականացնելու անհրաժեշտ միջոցառումներ օդանավը Հայաստան բերելու նպատակով։  Մեծ ջանքեր գործադրելով, ավիաընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ, ս․թ․ ապրիլի 23-ին հաջողվել է B737-300 օդանավը տեղափոխել ՀՀ։

ՀՀ իրավական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ։ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը հնարավոր բոլոր փաստերը ներկայացրել է իրավապահ մարմիններին, կատարվում է քննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP