«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով է անցկացվել Մատենադարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

«Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողով է անցկացվել Մատենադարանում

18:45 27.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը. ԻԿՈՄՕՍ-Հայաստան կոմիտեի ղեկավար Գագիկ Գյուրջյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսել է համաժողովի անցկացման կարևորության մասին՝ նշելով, որ այն իր ձևաչափով առկա աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների համատեքստում աննախադեպ է:

«Համաժողովին մասնակցելու են հուշարձանների պահպանության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության բոլոր պատասխանատու օղակների ներկայացուցիչները: Կարծում եմ, որ այս համաժողովը կդառնա ամենամյա հարթակ, որտեղ մասնագետները, հարակից ոլորտների պատասխանատուները հնարավորություն կունենան մեկտեղելու բոլոր խնդիրները, ձևակերպելու և քննարկելու հնարավոր ռազմավարական քայլերն ու առաջնահերթությունները՝ ուղղված հուշարձանների պահպանությանը»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նույնպես կարևորել է Արցախի պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասների հիմնախնդրին ուղղված համաժողովի կազմակերպումը և թվային տվյալներով անդրադարձել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու կեղծարարության ինստիտուցիոնալ քաղաքականությանը:

«Շուրջ 2000 պատմամշակութային և պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնց թվում՝ 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար և 4 մատուռ մնացել են թշնամու կողմից օկուպացված տարածքներում: Բացառությամբ Տիգրանակերտի և Քաշաթաղի թանգարանների և մասամբ Շուշիի գորգերի թանգարանի պատմամշակութային արժեքների՝ դժբախտաբար մնացածը հայտնվել են թշնամու վերահսկողության տակ»,- ցավով նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով պատերազմի ավարտից հետո նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում կազմված՝ օկուպացված տարածքներում մնացած պատմամշակութային ժառանգության վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը:

ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանն ասել է, որ եռակողմ հայտարարությունից հետո մշակութային ժառանգության պահպանության հարցը դարձել է օրակարգի կարևորագույն խնդիրներից մեկը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը հսկայական ռեսուրս է ներդրել նաև տեղեկատվական, քարոզչական ոլորտում:

«Մեր խնդիրն է ոչ միայն հակազդել այդ քարոզին, այլև ներկայացնել մեր մշակութային ժառանգությունն ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակել ենք գործողությունների ծրագիր, հստակեցրել խնդիրները, ռազմավարական նպատակները: Սա մեկանգամյա գործողություն չէ, սա պետք է երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա»,- փաստել է ԱԳՆ ներկայացուցիչը:

ԻԿՕՄՕՍ-Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն էլ ընդգծել է, որ «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի արդյունքները կարող են էական լինել: Նա առաջարկել է, ՅՈՒՆԵՍԿՕ-ից բացի, գործուն աշխատել նաև այլ միջազգային կառույցների հետ, որոնց անդամագրված են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ուշադրություն դարձնել այն կոնվենցիաներին, որոնք ընդունել են երկու երկրները: Ըստ Գյուրջյանի՝ խնդրի հանրայնացման գործում մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև արտասահմանում ապրող հայագետները, և նրանց ռեսուրսն արժե օգտագործել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

BACK_TO_TOP