Savoir-vivre. գեղեցիկ ապրելու արվեստը (մաս առաջին) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Savoir-vivre. գեղեցիկ ապրելու արվեստը (մաս առաջին)

10:52 07.07.2018

Savoir-vivre. այս արտահայտությունը ֆրանսերեն հնչողությամբ կլինի այսպես՝ «սավուաղ վիվղը»: Բառացի թարգմանությամբ այն նշանակում է գիտենալ, թե ինչպես ապրել: Սահմանումային ձևակերպմամբ Savoir-vivre-ը քաղաքավարի լինելու, լավ շարժուձև ու արժեքներ ունենալու ու գնահատելու, էթիկետին ու հասարակության մեջ ընդունված նորմերին համապատասխան ապրելու կարողությունն է:

Սա, սակայն, զուտ արտահայտություն չէ, այլ ֆրանսիական հասարակական ընկալման մեջ կյանքի ամեն վայրկյանը վայելելու ու պարզապես գեղեցիկ ապրելու կարողությունն է: Կյանքից ամեն ինչ վերցնելու ու իրենց կենցաղը, ապրելակերպը, մատուցման ձևն ու ինքնադրսևորումը հնարավորինս գեղեցիկ դարձնելու կարողություն ունենալն այնքան էին կարևորում ֆրանսիացիները, որ այս պարզ արտահայտությունը հիմա արդեն ոչ ավելի, ոչ պակաս խորհրդանշում է ապրելու յուրահատուկ մշակույթը:

Թերահավատները գուցե այնքան էլ լուրջ չընդունեն. ապրելու ֆրանսիական մշակույթը մեզնից շատ հեռու համարեն, բայց այն աներևակայելի բան չէ, քան կյանքում ունեցած ամեն մանրուքն արժևորելու, գոհ լինելու, վայելելու, հիանալու ու կատարելագործվելու, ինքնիրացվելու և ներդաշնակ դառնալու ձգտում: Պատահական չէ, որ Վերածննդի հսկաներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, կյանքի իր պատկերացումը, ահա, այսպիսի մի արտահայտությամբ էր ամփոփում. «Մանրուքները ստեղծում են կատարելություն, իսկ կատարելությունը մանրուք չէ»:

… Իսկապես ամեն ինչ սկսվում է փոքրիկ դետալից և ավարտվում փոքրիկ դետալով: Ինչպե՞ս: Շատերը կարող են հակադարձել, թե, այսպես ասած, թիթիզությունների համար ժամանակ չկա: Բայց բոլոր մարդկանց համար օրը 24 ժամ ունի: Եվ ճիշտ դասավորելու դեպքում այդ «թիթիզության» համար ծախսած ժամանակը հաճախ ոչ թե կորցրած, այլ ընդհակառակը սպասվող աշխատանքն առավել լավ տրամադրությամբ ու արդյունավետ անցկացնելու միջոց է:

Իրականում ամեն ինչ սկսվում է գեղեցիկ ու ներաշխարհը հարստացնող մտքերից, ապա՝ դրանք վերածվում են գործողության ու ցանկության դեպքում դառնում կյանքի օրինաչափություն ու ամեն ինչ հաղթահարելու կարողություն:

 

… Առավոտյան զարթուցիչի ձայնը լսելուց հետո գլխապատառ վեր կենալու, առաջին պատահած հագուստը հագնելու, արագ կարգի բերվելու ու սուրճի կումը բերանում տնից դուրս թռչելու փոխարեն, վստահաբար, առավել արդյունավետ է ընդամենը 10-15 րոպե շուտ արթնանալ այն ժամանակ, երբ նույնիսկ  բոլորը քնած են, ինքդ քեզ նվիրել այդ 10-15 րոպեն, ապա ոչ թե վազքով ու սովորույթի ուժով, այլ՝ ցանկությամբ գնալ խոհանցում եփել սուրճը ու կում-կում վայելել՝ ներշնչելով առավոտյան թթվածնով հարուստ օդն ու հանգիստ ուղեղով պլանավորել եկող օրը, գոհ լինել անգամ մեկ գավաթ սուրճ ունենալու համար: Եթե դրանից անգամ որևէ օգուտ չունենաք, վնաս հաստատ չեք կրելու:

Երբ սուրճն արդեն ավարտել եք, տնից դուր գալու ժամանակն է, բայց ի՞նչ հանգնել: Այդ հարցը տալիս են գրեթե բոլորը, ու որ ամենազավեշտալին է, անգամ նրանք, ում զգեստապահարանում տեղ չկա: Պարզապես մի օր ժամանակ տրամադրե՛ք ու պահարանը դատարկե՛ք: Ինքներդ ձեզ հարցրեք՝ վերջին անգամ երբ եմ հագել այս հագուստը՝ ըստ այդմ կազմելով ռացիոնալ պահարանը, այսինքն՝ այն հագուստներից, որոնք շատ են գործածվում: Իսկական նրբագեղությունը պարզության մեջ է, ինչպես կասեր Կոկո Շանելը: Այդուամենայնիվ, ցանկացած բան ընտրելիս անհրաժեշտ է հիշել ցանկալի տպավորություն թողնելու կանոնները:

Etiquette et Français դպրոցի հիմնադիր Աննա Դեբարը

 

Ֆրանսիական էթիկետի (Etiquette et Français) դպրոցի հիմնադիր Աննա Դեբարը ցանկալի տպավորություն թողնելն անվանում է «էմոցիոնալ շքեղություն»: Եվ ահա այդպիսի էմոցիոնալ շքեղություն ստեղծելու համար անհրաժեշտ է ուշադիր լինել, թողած տպավորությունների վրա:

1. Վիզուալ-տեսողական

Մեր ընտրած հագուստի գույները, հագուստի ձևը, կազմվածքը, քայլվածքը առաջին ազդեցությունն են ունենում մարդկանց վրա: Ուստի այստեղ որոշիչ է ոչ թե զգեստապահարանի ամենաթանկարժեք, այլ՝ ամենից շատ մեզ սազող հագուստը՝ ընդգծելու մեր առավելություններն ու թաքցնելու թերությունները:

Իսկ դա նաև համադրել ուղղակի արժանապատիվ ու վստահ քայլվածքով: Մեջքն ուղիղ քայլե՛ք, կամ նստե՛ք: Այն ընդգծում է արժանապատվությունը, լավացնում թթվածնի հոսքը, ինչը կենտրոնացնում ու պայծառացնում է միտքը և վստահություն է տալիս ձեր կերպարին:

Չմոռանաք ամենակարևոր աքսեսուարի՝ ժպիտի մասին: Բայց լիաթոք ու իրական ժպիտն առկա է այն դեպքում, երբ ժպտում են ոչ թե շուրթերը, այլ աչքերը:

 

2. Հոտի թողած ազդեցությունը

Բույրը, թեև երկրորդն է իր ազդեցությամբ, բայց ամենևին քիչ պակաս կարևորություն չունի: Պատահական չէ, որ մասնագետները եկել են այն եզրակացության, որ եթե մարդուն դուր է գալիս, թե ինչպես է մյուսը բուրում, ապա մարդն ինքնին դուր է գալիս: Դրանք զգալի են հատկապես տղամարդկանց ու կանանց հարաբերություններում: Հետևաբար այստեղ հիգիենայի և ճիշտ ընտրված օծանելիքի խնդիր է:

Հոտառական զգայարանի վրա ազդեցությունը գրավչությունը ապահովելու լավագույն ձևերից մեկն է: Նույն այդ հանգամանքը ուշադրության են արժանացրել նաև բիզնես-ոլորտի ներկայացուցիչները: Եթե պատահաբար հայտնվել եք, օրինակ, խանութ-սրճարանում ու դուռը բացելուն պես զգում, ասենք, լավ սուրճի, կամ վանիլի ու դարչինի հաճելի բույրը, ապա հավանականությունը շատ մեծ է, որ այդտեղից ինչ-որ բան կգնեք: Թերևս նաև հիշում եք հանրահայտ ֆիլմը՝ «Կնոջ բույրը»:

3. Աուդիալ–լսողական

Բառերը, իհարկե, կարևոր են, այդուհանդերձ, ուշադրություն դարձնել գեղեցիկ խոսելուն, բայց չընկնել բառարանում բառ փնտրելու հետևից: Բայց պարզվում է դրանց թողած ազդեցությունը 7 տոկոս է: Մինչդեռ տոնը, ռիթմը, ձայնի բարձրությունը, տեմբրը, ինտոնացիան 38 տոկոս ազդեցություն են թողնում: Անգամ կարիերայում առաջ գնալու համար ձայնը շատ հաճախ որոշիչ է լինում: Ամենակարևորն այստեղ նաև ձայնի մեջ էմպատիայի՝ ամպրումակցելու զգացողության առկայությունն է:

                          3. Շոշափելի դարձնելու, առավել մոտ լինելու զգացողություն

Նախորդ բոլոր թողած տպավորություններից է կախված՝ մարդիկ կուզե՞ն հետագայում շարունակել շփումը, թե՞ ոչ: Բայց թողած ազդեցությունը արհեստականորեն ստեղծել անհնար է: Դա անձնային աճի, ինտելեկտուալ հարստության, մարդուն պետքական լինելու և դիմացինի մոտ ոգևորություն ու խանդավառություն, սեփական ուժերի նկատմամբ հավատ ստեղծելու կարողության մասին է:

Գեղեցիկ ապրելն ու էլեգանտությունը ընդգծելը  հաջողության դուռ են բացում: Բայց թերևս այստեղ տեղին է հիշել այն կնոջը, ում անունը հավերժ դարձավ գեղեցիկի հոմանիշ: Կոկո Շանելն ուղղակի ընդգծում էր. «Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին՝ պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել»:

.

Կոկո Շանել

 

                                                                                                      Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը 

                                                                                                                                               Շարունակելի …

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

15:17 20.07.2025

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:00 20.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP