Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք

18:12 30.04.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում, այսօր այցելել է Կազանի Իննոպոլիս նորարարական քաղաք: Այն ռուսաստանյան առաջին քաղաքն է՝ նախատեսված ՏՏ բնագավառի մասնագետների համար։

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորարարական քաղաքում, ծանոթացել տեխնոպարկի գործունեությանն ու տեխնոլոգիական միջավայրին։ Քաղաքապետ Ռուսլան Շիգալեևը և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ռենատ Խալիմովը ներկայացրել են Իննոպոլիսի նպատակներն ու խնդիրները, ընթացիկ ու զարգացման ծրագրերը, պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքի զարգացման մոդելը։ 2015 թվականին բացված քաղաքն զբաղեցնում է 1200 հա մակերեսով տարածք, ներկայում ունի 3800 բնակիչ։ Այստեղ գործող ենթակառուցվածքների, տնտեսության, կրթության և ծառայությունների հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են և ռոբոտաշինությունը։ Գործում է Հատուկ տնտեսական գոտի՝ հարկային արտոնություններով, որը և քաղաքը գրավիչ է դարձնում ՏՏ ընկերությունների, ստարտափերի համար։ Ներկայում գրանցված է 360-ից ավելի ընկերություն։ Ստեղծվել են ծառայությունների ապահովման համալիր ենթակառուցվածքներ՝ բնակելի համալիրներ, մանկապարտեզներ, դպրոց, բժշկական ու սպորտային կենտրոններ, փոստային ու բանկային բաժանմունքներ և այլն։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է քաղաքում գործող ՏՏ մի շարք ընկերությունների ծրագրերին և գործունեության պայմաններին, որոշ տեխնոլոգիական ձեռնարկությունների կողմից վարչապետի պաշտոնակատարին են փոխանցվել Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման առաջարկներ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Իննոպոլիսի համալսարան, ծանոթացել, տեխնոլոգիական ոլորտի համար մասնագետների պատրաստման կրթական և հետազոտական ծրագրերին, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից։

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրական է համարել Իննոպոլիսում ստեղծված տեխնոլոգիական միջավայրը՝ նշելով, որ Հայաստանում ՏՏ ոլորտը դինամիկ զարգանում է, և կառավարությունը շահագրգռված է ոլորտի ընկերությունների գործունեության պայմանների շարունակական բարելավմամբ։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իննոպոլիսի հետ փորձի փոխանակումը՝ որպես նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաջող օրինակ։

Նախքան Իննոպոլիս այցը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակից մյուս կառավարությունների ղեկավարների հետ այցելել է «Կազան Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն, ծանոթացել դրա գործունեությանը, գործող ցուցահանդեսներին և միջոցառումներին։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

22:30 27.07.2025

Թայվանը հայտնել է անօդաչու թռչող սարքերի արտահանման կտրուկ աճի մասին

Թայվանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանումը տարեկան կտրվածքով աճել է գրեթե 749%-ով՝ հասնելով 11.89 միլիոն դոլարի, ինչը ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում: Focus Taiwan-ի տվյալներով՝ կղզին հունվարից հունիս ամիսներին ԱԹՍ է արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Եվրոպա: Արտահանման ընդհանուր ծավալի կեսից ավելին՝ մոտ 54%-ը, բաժին է ընկել Լեհաստանին, որը թայվանական անօդաչու թռչող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

22:10 27.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը

Իսրայելը կհասնի իր բոլոր ռազմական նպատակներին, կհասնի լիակատար հաղթանակի և կոչնչացնի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը, հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում։ «Մենք կշարունակենք պայքարել, մենք կշարունակենք գործել մինչև մեր բոլոր ռազմական նպատակներին հասնենք, մինչև լիակատար հաղթանակի հասնենք, ոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը», – ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ «ցանկացած ճանապարհով (ռազմական գործողություններ և բանակցություններ) Իսրայելը Գազայի […] ...

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

21:50 27.07.2025

Թուրքիայի կառավարությունը կքննարկի անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը․ Sabah

Թուրքիայի մի քանի նահանգներ ընդգրկած անտառային հրդեհները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կաբինետի նիստի հիմնական թեմաներից մեկը, հաղորդում է Sabah թերթը։ «Կառավարության նիստում նախատեսվում է գնահատել այս շաբաթ երկրի բազմաթիվ շրջաններում բռնկված անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, և լուսաբանել դրանք մարելու ջանքերը», – գրում է հրատարակությունը։ Նախատեսվում է նաև քննարկել Գազայի հատվածում […] ...

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

21:28 27.07.2025

Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատված

Հորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...

BACK_TO_TOP