Ստացված 29 կանչից 15-ը եղել է կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի հայտնաբերման մասին. ԱՀ ԱԻՊԾ ամփոփում է շաբաթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+23.09 oC

Ստացված 29 կանչից 15-ը եղել է կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի հայտնաբերման մասին. ԱՀ ԱԻՊԾ ամփոփում է շաբաթը

15:33 03.05.2021

2021 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 702 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին ստացված հաղորդումները: Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 5 հաղորդում է, որից 4-ը Ստեփանակերտում, մեկը՝ Ասկերանում:
Հրդեհների բռնկման հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է:

911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրանցվել է 1 կանչ: Պատահարի հետևանքով տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն:

Նվազել են նաև զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Ստացված 29 կանչից 15-ը եղել է կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի հայտնաբերման մասին: ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախի տարածքում իրականացնել հետախուզական և ականազերծման աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է 64 հատ պայթուցիչ, հակատանկային 6 ական, հրթիռակասետային 173 և ավիացիոն 2 ռումբ, թնդանոթի 66 արկ, փոքր տրամաչափի 560 զինամթերք, ձեռքի 15 հատ նռնակ և 3 նռնականետի ական:

Ապրիլի 29-ին տեղացած առատ կարկուտը և անձրևը արտակարգ իրավիճակ և որոշակի անհարմարություն են ստեղծել Ստեփանակերտի Մ. Արզանյան 1/1 հասցեի բազմանդամ ընտանիքի համար: Անձրևաջուրն ամբողջությամբ լցվել է բնակելի տուն: Փրկարարները ձեռքի միջոցներով կատարել են ջրահեռացման աշխատանք և օգնություն ցուցաբերել ընտանիքի անդամներին:

Արձանագրվել է կենցաղային բնույթի 40 կանչ: Շաբաթվա ընթացքում խմելու ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչների: Փրկարարները կատարել են դռան 7 և վերելակի 9 բացում:

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար՝ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները կատարել են 1 ելք:

Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել և տարհանվել է 1552 աճյուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP