Բայդենը չեղարկել է Թրամփի մի քանի հրաման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+12.4 oC

Բայդենը չեղարկել է Թրամփի մի քանի հրաման

10:37 15.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ հրամանագրով չեղյալ է համարել իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի յոթ հրամանագրերը, ներառյալ հուշարձանների պահպանության և սոցցանցերում գրաքննության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Ամերիկացի հերոսների արձանների զբոսայգի կառուցելու մասին որոշումը, տարբեր կանոնակարգերի խախտման համար պաշտոնատար անձանց քրեական հետապնդումից պաշտպանելու մասին և այլ որոշումներ այլևս ուժի մեջ չեն։

Կասեցված բոլոր հրամանագրերը Թրամփը ստորագրել էր 2020 թվականի մայիսից 2021 թվականի հունվար: Նախկին նախագահը մի շարք նախաձեռնություններ ստորագրել է դեմոկրատ Բայդենի երդմնակալությունից կարճ ժամանակ առաջ:

Բայդենը նույնպես չեղյալ է հայտարարել Թրամփի սահմանած այն կանոնը, որ միգրացիոն իշխանությունները կարող են մերժել կեցության թույլտվությունը՝ պատրվակով, որ միգրանտը կարող է բեռ դառնալ ամերիկացի հարկատուների համար։ 2019-ի հոկտեմբերից սկսած, արտոնյալ բժշական սպասարկումը խոչընդոտ էր դարձել ներգաղթի խնդրագիրը հաստատելու համար, և կեցության թույլտվություն ստանալու համար թեկնածուները պետք է ունենային առողջապահական ապահովագրություն կամ ապացուցեին, որ կարող են ինքնուրույն փոխհատուցել իրենց բժշկական ծախսերը։

«Դա չի նպաստում Միացյալ Նահանգների շահերին»,-ասել է Բայդենը՝ հանձնարարելով վարչակազմին անհրաժեշտ փոփոխություններ կատարել գործող կանոններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

22:18 14.05.2025

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

22:11 14.05.2025

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

Լիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

21:21 14.05.2025

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

Մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ շրջադարձի մոտ «Volvo» մակնիշի բեռնատարի բեռնախցիկը, որի ներսում 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ են եղել, բեռնախցիկը պոկվել ու ընկել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան: ...

BACK_TO_TOP