Արցախի ՄԻՊ-ը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Արցախի ՄԻՊ-ը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

18:42 17.05.2021

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․
«Հարգելի´ տիկին Միյատովիչ,
Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան, հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ ավելի կարևոր է` հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի առջև ծառացած հումանիտար խնդիրների ծավալն ու բարդությունը:
2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, ինչը հանգեցրել է Արցախում հումանիտար դժվարագույն իրավիճակի։
Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր և չտարբերակված ձևով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, երեխաներին, տարեցներին, լրագրողներին, հայկական մշակութային ժառանգությունը․ նրանք սպանել են գերեվարված հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, խեղել և խոշտանգել նրանց մարմինները: Այսօր, պատերազմի հետևանքով, չնայած մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոչերին, Ադրբեջանում անհայտ պայմաններում 200-ից ավելի ռազմագերիներ են պահվում, շուրջ 40.000 մարդ դարձել է ներքին տեղահանված, մի շարք հայկական մշակութային հուշարձաններ մինչ օրս ենթարկվում են վանդալիզմի և ոչնչացվում:
Պատերազմի հենց առաջին օրվանից Պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն՝ նպատակ ունենալով ուսումնասիրելու և արձանագրելու պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներն ու ռազմական հանցագործությունները: Փաստահավաք առաքելության արդյունքներն, ըստ թեմաների, առանձին ներկայացվել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստված տասնյակից ավելի արտահերթ զեկույցներում:
Կցանկանայի նշել, որ հետպատերազմյան հումանիտար իրավիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք աշխատանքները շարունակվում են և միջազգային գործընկերների, խորհրդարանական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը տեղում իրավիճակը գնահատելու առումով շատ կարևոր է։
Իմ կողմից ուզում եմ ևս մեկ անգամ հայտնել իմ պատրաստակամությունը և կոչ անել` փոխադարձ ջանքեր գործադրելու Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ուղղությամբ, քանզի միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

BACK_TO_TOP