Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ

17:46 18.05.2021

Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վերածվեր էթնիկ հակամարտության,- այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անդրիա Ջաղմաիձեն:

«Երեկ պատրիարքի օրհնությամբ այցելեցի Դմանիս: Ահա թե ինչ տեսա.

1. Երեկ Դմանիսում տեղի ունեցած իրադարձությունները իսկապես խրախուսվել են արտաքին ուժերի կողմից, ում ձեռք էր տալիս, որ այս միջադեպը վերածվեր էթնիկ հակամարտության:

2. Հեռուստաալիքների մեծ մասը նավթ էր լցնում կրակի վրա և, կամա թե ակամա, գործնականում ծառայում էին նույն նպատակին:

3. Այնտեղ բնակվող վրացիներին «էկոմիգրանտներ ներկայացնելը» դիտավորյալ վիրավորանք է այդ մարդկանց հասցեին, ավելին, դա պետական ​​հանցագործություն է, որը ծառայում է դեպքի մասշտաբի ավելացմանը, այն էթնիկական առճակատման տեղափոխելու փորձին և այն էլ ոչբարենպաստ էթնիկական բալանս ունեցող տարածաշրջանում էթնիկ վրացի բնակչության խտրականությանը, հենց դա էր բնակչության կողմից լրագրողների դեմ ագրեսիայի հիմքը:

4. Աստծո շնորհիվ, բնակչությանը հերիքեց քաղաքացիական պատասխանատվությունը, և պետության ջանքերով, տեղական հոգևորականության ներգրավմամբ, ներառյալ պատրիարքարանի ներգրավմամբ, եղբայրական ապրելու ցանկությունը և ողջամտությունը հաղթահարեցին կրքերը:

Մեծ հույս է, որ մենք բոլորս տեսանք, թե որքան վտանգավոր կարող է լինել յուրաքանչյուրի համար, որ հույզեր լինեն Վրաստանի անբարեխիղճ ուժերի ձեռքում:

Խաղաղություն եմ մաղթում Դմանիսին ու ամբողջ Վրաստանին»,- սոցցանցում գրել է Անդրիա Ջաղմաիձեն:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վրաստանի Դմանիս քաղաքում ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

22:18 14.05.2025

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

22:11 14.05.2025

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

Լիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

BACK_TO_TOP