17:57 21.05.2021
Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին Հարավային Կովկասում ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը, Հարավային Կովկասում ԶՖԳ առաքելության աշխատակից Սիրարփի Հայկազյանը, ԶՖԳ փորձագետ Առնո Դեմարշըլիեն։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, բարձր գնահատելով հայ-ֆրանսիական աշխատանքային խմբի կողմից տարվող աշխատանքներն ու սերտ համագործակցությունը, ԶՖԳ պատվիրակությանը ներկայացրել է ջրամբարաշինության, ջրային համակարգերի մասով ՀՀ կառավարության ծրագրային առաջնահերթությունները, այդ համատեքստում հայ-ֆրանսիական համագործակցության հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով ֆրանսիական կողմին Աստղաձորի, Արգիճիի, Խաչիկի ջրամբարի, Կապս-Արմավիր ջրատարի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին և դրանց հետագա քննարկման անհրաժեշտությանը։
Վաչե Տերտերյանը կարևորել է նաև ծրագրային առաջնահերթությունների սահմանման հարցում ՏԿԵ նախարարության կառավարման ոլորտում գործող Ջրային կոմիտեի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարության մասնագիտական խմբերի ակտիվ համագործակցությունը ԶՖԳ-ի փորձագիտական խմբերի հետ՝ առաջարկելով նաև ձևավորել ՏԿԵ նախարարության աշխատանքային մասնագիտական խումբ, որը ֆրանսիական կողմի հետ համատեղ կզբաղվի ծրագրային առանջնահերթությունների քննարկմամբ ու գնահատմամբ։ ՏԿԵ նախարարի տեղակալը նաև ակնկալել է ԶՖԳ աջակցությունը առաջնահերթությունների և հանրային ներդրումների գնահատման հարցում։
ԶՖԳ ծրագրերի ավագ պատասխանատու Բերանժեր Կալամանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ տարբեր նախարարությունների գործընկերների և ոլորտային մասնագետների հետ, քննարկել են ճանապարհային, երկաթուղային տրանսպորտի ոլորտներին առնչվող հարցեր, ինչպես նաև խոսել է ֆրանսիական կողմի՝ ոռոգման համակարգերի առնչությամբ քննարկումներ ծավալելու հարցում հետաքրքրվածության մասին՝ հայտնելով վերոնշյալ ոլորտներում տեխնիկական և մեթոդական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն։
Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվել են առաջիկայում ՏԿԵ նախարարության ոլորտային դեպարտամենտների, ստորաբաժանումների մասնագետների և ֆրանսիական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու շուրջ։
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...