Կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ, հարուցվել է 154 քրեական գործ. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ, հարուցվել է 154 քրեական գործ. ՊԵԿ

10:03 31.01.2018

Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի՝ հարուցվել է 154 քրեական գործ, և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ: «Մասնավորապես, հայտնաբերվել է թմրանյութի մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: 2017թ.-ին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է առանձնապես խոշոր` շուրջ 9 կգ ափիոն տեսակի թմրամիջոցի արտահանման փորձը Կանադա: Թմրանյութի մի մասը թաքցված է եղել հաստոցի մասեր հանդիսացող մետաղական դետալների մեջ, իսկ մյուս մասը`ընդեղենի: Մեկ այլ դեպքով էլ Իրանի 2 քաղաքացու ճամպրուկներում, նախապես պատրաստված գաղտնարաններից, հայտնաբերվել է շուրջ 5 կգ մետամֆետամին և հերոին տեսակի թմրանյութ: Թմրամիջոցի բացահայտման ամենախոշոր դեպքն արձանագրվել է հուլիս ամսին, երբ Իրանից ժամանած բեռնատարի սառնարանային բեռնախցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105 կգ հերոին»,- տեղեկացրել է Սամվել Սանամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

23:12 30.04.2025

Ժամերի ընթացքում կարող է պատերազմ սկսվել Պակիստանի և Հնդկաստանի միջև․ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի դիրքորոշումը

Երկու միջուկային գերտերությունների միջև աճող ուժային առճակատումը սպառնում է ողջ մոլորակի կայունությանը: Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարը հայտարարել է, որ կան հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Հնդկաստանի զինուժը անցնելու է լայնածավալ հարձակման ու պատերազմն անխուսափելի է: Նրա խոսքերով, Պակիստանը պատրաստ է արժանի հակահարված տալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP