18:15 31.01.2018
ՀՀ Փաստաբանների պալատն այսօր նիստ է հրավիրել՝ նպատակ ունենալով քննարկել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ:
Ինչպես հայտնի է, գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդին և խորհուրդն է որոշում պատժել կամ չպատժել փաստաբանին: Առաջարկվող փոփոխությամբ դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ նրան տուգանելով 100 հազար դրամով: Ըստ փոփոխության՝ դատավորները նույն կերպ կարող են տուգանել նաև դատախազներին:
Մինչ այսօր հայտնի էր, որ այդ փոփոխությունը նախատեսվում են Դատական օրենսգրքով, սակայն այսօր խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ Դատական օրենսգրքի նախագծում 12 կարևոր և բազում խմբագրական փոփոխություններ են կատարվել: Փոփոխություններից մեկն էլ այն էր, որ դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխվել Դատավարական օրենսգրքի նախագիծ:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ առաջիկա օրերին նախարարությունը հանդես կգա Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության մասին օրենսգրքերում կատարվելիք փոփոխություններով: Ստացվում է՝ առաջարկությունը մնում է ուժի մեջ, պարզապես առաջարկվում է Դատական օրենսգրքի փոխարեն այն կիրառել Դատավարական օրենսգրքով:
«Հետք»-ին տված հարցազրույցում Դավիթ Հարությունյանը քայլն այսպես է մեկնաբանել.
«Այնուամենայնիվ, մեզանում դատախազների ու փաստաբանների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա, և եթե անհրաժեշտություն ծագի լրացուցիչ պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար՝ լրացուցիչ ժամկետներ բողոքարկման, որոշումը ներկայացնելու և այլնի համար, դժվարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություն կատարելու համար, և, որպեսզի խուսափենք դրանից և կարողանանք փոփոխություններ կատարել ավելի հեշտ եղանակով, դրանով է պայմանավորված այդ նորմերը տեղափոխել Դատավարական օրենսգիրք»:
Հիշեցնենք, որ փաստաբանները դժգոհում են՝ պնդելով, որ դատարաններն անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ: Դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել, բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս: Կատարվող փոփոխության դեմ դժգոհությունը նաև սանկցիաների տեսք է ստացել: Տարբեր մարզերի փաստաբաններ, որպես բողոքի նշան, նաև գործադուլներ են արել:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով Դատական օրենսգրքից հանել փաստաբանի և դատախազի նկատմամբ տուգանք նշանակելու կարգավորումը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ իր հարցազրույցներից մեկում ասել է, որ սանկցիա կիրառելու մասին որոշման բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, այս առումով ինքն ինչ-որ չափով կիսում է առկա մտահոգությունները և կարծում է, որ այս հարցը դեռևս պետք է քննարկել, քանի որ կարգավորումներից յուրաքանչյուրն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմ։
«Փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի կիրառումը ընդունված պրակտիկա է ինչպես ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, այնպես էլ մի շարք
Եվրոպական երկրներում, ինչպիսիք են Լեհաստանը, Միացյալ Թագավորությունը, Էստոնիան, Լիտվան և այլն։ Սակայն, մյուս կողմից, այս իրավաչափ նպատակի իրացմանն ուղղված կարգավորումները պետք է լինեն այնպիսին, որ բացառեն փաստաբանի անկախության հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները», – ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...