Երևանում անցկացվել է «Ճանաչիր Հայաստանը» բացօթյա ցուցահանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

Երևանում անցկացվել է «Ճանաչիր Հայաստանը» բացօթյա ցուցահանդեսը

18:12 28.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին Երևանի Խաչքարերի պուրակում (Կառավարական 3-րդ շենքի դիմաց) կազմակերպել էր «Ճանաչիր Հայաստանը» կարգախոսը կրող բացօթյա ցուցահանդես։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հայաստանի յուրաքանչյուր մարզի զբոսաշրջային ներուժն ու խթանել դեպի մարզեր այցելությունների աճը՝ առավել գրավիչ ներկայացնելով մարզերը ճամփորդների և ներքին զբոսաշրջիկների համար:

Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի բոլոր մարզերի բերքն ու բարիքը, հայ արվեստագետների ձեռքի աշխատանքներ, կիրառական արվեստի նմուշներ, նկարներ, ձեռագործ տիկնիկներ, փայտե և կավե նմուշներ և այլն։ Արկածային տաղավարում էքստրեմալ ճամփորդությունների սիրահարները կարող էին ծանոթանալ Հայաստանի արկածային զբոսաշրջային հնարավորություններին, իսկ գաստրո տաղավարում շեֆ խոհարարները հյուրերին ներկայացրել են տարբեր մարզերին յուրահատուկ ուտեստները։ Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել են նաև վարպետաց դասեր ու մշակութային ցուցադրություններ։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արման Խոջոյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը, այլ պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնավորապես նշել է․

«Հայաստանի յուրաքանչյուր շրջան աչքի է ընկնում իր յուրահատուկ բնությամբ, արհեստներով ու մշակույթով։ Զարգացնելով մեր մարզերը՝ մենք ամրապնդում ենք մեր երկիրը: Զբոսաշրջության կոմիտեն, լինելով էկոնոմիկայի նախարարությունում մեր գլոբալ ռազմավարության մի մասը, սատարում է այս գաղափարին և ակտիվորեն կյանքի կոչում այն»։

Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին նշել է․

«Այս ցուցահանդեսի կազմակերպմամբ մենք հետապնդել ենք երկու հիմնական նպատակ․ նախ՝ իրազեկել հանրությանը մեր մարզերում առկա զբոսաշրջային ներուժի և առաջարկների մասին, և երկրորդը՝ ավելացնել զբոսաշրջային հոսքերը դեպի մեր մարզեր»։

Ցուցահանդեսն ազդարարել է #ՃանաչիրՀայաստանը (#TravelForArmenia) սոցիալական արշավի սկիզբը, որի նպատակն է Հայաստանով ճամփորդելը դարձնել առավել գրավիչ ու հետաքրքիր ամբողջ ամառվա ընթացքում:

Ցուցահանդեսն իրականացվել է «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից։

Միջոցառմանը զուգահեռ զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին տեղացի և միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպել էր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտի վերականգնմանն ու հետագա զարգացմանը, ինչպես նաև ոլորտում նորարարությունների ներդրմանն ու թվային կարողությունների ընդլայնմանը։

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

Возможно, это изображение (1 человек, борода, стоит, костюм и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и стоит)

Возможно, это изображение (3 человека, люди стоят, еда и в помещении)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP