20:30 31.01.2018
Հայերը Թբիլիսիում
Վերջին 2 հարյուրամյակների ընթացքում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին համարվել է Անդրկովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, անգամ՝ մարգարիտը: Քաղաքն իր գեղեցկության ու շքեղության համար պարտական էր նաև այդտեղ ապրող ու արարող հայ գործարարներին՝ Ալեքսանդր Մանթաշյանցին կամ, որ ընդունված էր ասել, Մանթաշովին, Միքայել Արամյանցին, Մելիք Ազարյանցին, Մելիք Շահնազարովին, Քալանթարով եղբայրներին: Մենք մեր շարքում կանդրադառնանք Թբիլիսիում հետք թողած հայերին:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑ
Ալեքսանդր Մանթաշյանց գործարարն ու բարեգործը իր ժամանակի ամենասիրված ու հարգված մարդկանցից մեկն էր: Նրա անվան շուրջ տարբեր պատմություններ են հյուսվել: Դրանցից մեկն ահա այսպիսի պատմություն ունի:
Վարսավիրանոց հերթական այցելությունից հետո, երբ Ալեքսանդր Մանթաշովը պատրաստվում էր հեռանալ, վարսավիրը կես կատակ-կես լուրջ ասում է, որ նրա տղան սափրվելուց հետո միշտ հինգ ռուբլիանոց է թողնում: Մանթաշովն ուղղակի պատասխանում է.
-Նա Մանթաշովի տղան է, ես ո՞վ եմ,- ասում է Մանթաշովն ու հեռանում:
Սրանից էլ այն թևավոր խոսքը: Երբ ցանկանում են մեկին հանդիմանել շռայլության համար, ասում են. «Հո՞ Մանթաշովի տղան չես»:
Թիֆլիսիի Մանթաշովի անվան ձիարշավարանների սեփականատերը լինելով՝ նա նույնիսկ սեփական կառք չուներ: Սիրում էր ոտքով քայլել կամ տրամվայ նստել: Կառք նստում էր միայն ծայրահեղ դեպքում: Մանթաշովը համեստ մարդ էր: Շքանշաններ չէր կրում: Միակ զարդը թարմ ծաղիկն էր՝ ամրացված կրծքին: Շատ էր սիրում Սայաթ-Նովայի երգերը ու ամեն առիթի՝ քթի տակ միշտ երգում էր դրանք: Ասում են, որ տնից դուրս գալիս, միշտ 5 ռուբլիանոց ոսկեդրամներ էր դնում գրպանը: Չունևոր ուսանողներ տեսնելիս, մոտենում էր, զրույցի բռնվում, հարցնում հոր որպիսությունն ու աննկատ գրպանը դնելով դրամը՝ հեռանում:
Միայն եզակի դեպքերում էր կառք նստում: Սակայն, երբ մի անգամ պատահական տեսել էր՝ ինչպես է Վրաստանի և Իմերեթիայի Հայոց թեմակալ առաջնորդը պաշտոնական այցերի ժամանակ հասարակ կառք նստել, երկձիանոց մի շքեղ կառք էր գնել և նվիրել առաջնորդարանին:
Մանթաշյանցի կյանքը
Մանթաշյանցը իր ժամանակի ամենախոշոր հայ ձեռնարկատերերից մեկն էր ու ամենամեծ բարերարը: Այնպես չէ, որ ի ծնե հարուստ էր: Ապագա նավթային մագնատը ծնվել է 1842 թվականին Թիֆլիսում: Թավրիզում հոր հետ տեքստիլի ոլորտում բիզնեսով էր զբաղվում: Բայց նա ուշադրություն էր դարձրել ամեն կերպ կրթություն ստանալուն: Ուստի հետագայում անգլիական Մանչեսթեր քաղաքում յուրացրել էր բիզնես վարելու նրբություններն ու մշակույթը: Լավ տիրապետելով առևտրին՝ հմտացել էր մաթեմատիկայի ու հաշվապահության մեջ:
1878թ Մանթաշյանցներն ամբողջ ընտանիքով հաստատվեցին Թբիլիիսիում: 1887թ հոր մահից հետո Ալեքսանդրը, զգալով նավթարդյունաբերության մեծ հեռանկարները, ժառանգություն ստացած 200 հազար ռուբլի դրամագլխով տեղափոխվեց Բաքու՝ մուտք գործելով նավթարդյունաբերություն: Հենց նրա նախաձեռնությամբ է 1907թ կառուցվել Բաքու-Բաթումի 835-կմ երկարություն ունեցող նավթամուղը: Այն աշխարհում առաջին մասնավոր նավթամուղն էր: Դրա կառուցման շնորհիվ՝ Մանթաշովը ստացավ «Նավթային արքա» մականունը:
Շատ չանցած Մանթաշյանցի նավթային ոլորտի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը «Գառն աստծո» ապրանքնանիշով տարածվեցին ամբողջ աշխարհով՝ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կ.Պոլիս: Այդ շրջանում Մանթաշյանցի դրամագլուխը կանխիկ դրամով կազմում էր 30 մլն ռուբլի:
Դառնալով ոչ միայն Բաքվի ամենահզոր նավթարդյունահանողներից մեկը, այլև իր ժամանակի ամենահաջողված գործարարն ու զարգացած մարդը՝ Ալեքսանդրը լավ տիրապետում էր հայերենին, վրացերենին, ռուսերենին, պարսկերենին, անգլերենին, ֆրանսերենին ու գերմաներենին: Նա հայ առևտրային կապիտալի ոլորտը ներկայացնող առաջին դեմքերից էր, ով, ավելացնելով ապրանքաշրջանառությունն ու դրամական միջոցները, սկսել էր զբաղվել բանկային բիզնեսով: Գնել էր Թբիլիիսիի Առետրային բանկի բաժնեթղթերի մի մասը, ապա ամբողջը՝ մասնաճյուղեր բացելով Բաքվում և Բաթումիում: Ձեռք էր բերել նաև ռուսական խոշոր բանկի բաժնետոմսեր՝ դառնալով բանկի խորհրդի անդամ: Որոշ ժամանակ անց թիֆլիսահայ մեծանուն մեկ այլ հայի Միքայել Արամյանցի հետ 1 մլն ռուբլի մեկնարկային կապիտալով ստեղծեց Հարավկովկասյան ամենախոշոր առևտրի տունը:
Վրաստան, Թբիլիսի, Շարդենի փողոց «Մանթաշովի առևտրային շարքը»
Մանթաշյանցը առաջին Գիլդիայի վաճառական էր: Արքունական պալատի Թիֆլիսի ատյանի անդամ: Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր, Ռուսաստանի Սբ.Աննայի 3-րդ կարգի և Ֆրանսիայի Պատվո Լեգիոնի Սպայի խաչի շքանշանակակիր: Տիրապետում էր նավթի հանքերի, նավթամուղերի,գործարարների, կալվածքների, տների, հյուրանոցների, ամառանոցների, շոգենավերի, ձիարշավաանների:
ԹԻՖԼԻՍԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐԸ
1895թ-ն նա զբաղեցնում էր Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահի պաշտոնը, այնուհետ՝ նա դարձավ այդ ընկերության ցմահ պատվավոր նախագահը: Նրա միջոցներով հայկական եկեղեցիներ են կառուցել Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում: Փարիզի Ելիսեյան դաշտում գնելով մեծ հողակտոր՝ 1904թ կառուցեց առ այսօր գործող «Սբ.Հովհաննես Մկրտիչի» եկեղեցին՝ նվիրելով այն հայկական համայնքին:
«Սբ.Հովհաննես Մկրտիչ» եկեղեցին Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում
Մեծ բարերարը նախաձեռնեց ու ֆինանսավորեց է Մայր աթոռ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգման ողջ ծախսերը, կառուցեց Նոր Վեհարանը՝ Ամենայն Հայոց հայրապետի նոր նստավայրը, որ գործում է առ այսօր:
Երևանում նրա միջոցներով կառուցվեց Ֆիլահարմոնիայի փոքր դահլիճը: Մանթաշյանցը ֆինանսավորել էր Թիֆլիսի ամենամեծ՝ 153 տեղանոց որբանոցի ու Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նոր շենքի շինարարությունը: Թիֆլիսում ու Բաքվում հայ որբերի համար բացել էր մանկատներ, երկրագործական ուսումնարաներ, Թիֆլիսի առևտրային դպրոցը, Թիֆլիսում կառուցել Դերասանական հայկական միության շենքը, որը ժամանակին կրել է «Պիտոևի թատրոն» անունը, ներկայիս Ռուսթավելու անվան թատրոնի շենքը:
Մանթաշյանցը մեծ հարգանք էր տածում Կոմիտասի նկատմամբ, ում հետ ծանոթացել էր Բեռլինում: Նա հոգացել այդ քաղաքում նրա ուսման ծախսերը, ապա հատուկ նրա համար Բեռլինից դաշնամուր պատվիրել:
Մանթաշովի միջոցներով Թիֆլիսում բարեկարգել էին Վանքի տաճարը: Նրա հյուսիսային կողմում Ալեքսանդրը կառուցել էր տվել ընտանեկան դամբարան: Այդտեղ ամփոփվել են նրա ու սիրելի կնոջ`Դարյա Թամամշյանի աճյունները: 1934 թ Բերիայի հրամանով տաճարը հիմնովին ավերվել էր, աճյունները անհետացել էին:
Այժմ Մանթաշովի անունով հուշակոթող է տեղադրված Թբիլիսիի Սբ.Էջմիածին եկեղեցու բակում:
Մանթաշովին կիսանդրին Թբիլիսիում
Ազգային մտածողությամբ հայրենասերը
Ալեքսանդր Մանթաշյանցը միշտ ողջունում ու գնահատում էր այն մարդկանց, ովքեր կյանքում նպատակ ունեին և ուզում էին ինչ-որ բանի հասնել: Նա մեծ նշանակություն էր տալիս, այսպես ասած, եվրոպական մակարդակով, բայց հայկական ազգային արժեքներով կադրերի պատրաստմանը: Հենց դա էր համարում զարգացման ճանապարհը և դրա համար միջոցներ չէր խնայում:
Սկսած 1880-ականներից՝ նրա միջոցներով ավելի քան 200 հայ երիտասարդներ են ուսանել Ռուսաստանում և Եվրոպայում: Հետագայում նրանցից շատերը փառավորել են հայկական մշակույթն ու գիտությունը: Այդ թվում՝ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը, ակադեմիկոս, պատմաբան Հակոբ Մանանդյանը, հայտնի պատմաբան, հայագետ Նիկողայոս Ադոնցը, գրող Սիամանթոն, քաղաքական և պետական գործիչ Ալեքսանդր Խատիսյանը:
Այս տարի լրանում է մեծանուն բարերարի 175 ամյակը: 2017թ Հայաստանում հաստատվել և գործածության մեջ է մտել «Ալ. Մանթաշյան 1842-1911» նամականիշը: Երևանում տեղադրվել է Ալ Մանթաշյանցի արձանը:
Պատրաստեց Աննա Հարությունյանը
22:55 30.04.2025
«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...