20:46 09.07.2018
2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 26.5% գնանկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 22.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 26.5% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 30.7-20.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 25.4%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 12.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է շաքարի և շաքարավազի 4.1-0.8% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք.Աշտարակում: Մայրաքաղաքում շաքարի և շաքարավազի գները նվազել են 2.0%-ով:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2018թ. մայիսի համեմատ արձանագրվել է 2.1% գնանկում, ինչին մեծապես նպաստել է ձվի 8.9% գնանկումը: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում գրանցվել է 5.2-1.0% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վանաձորում: Մայրաքաղաքում կաթնամթերքի, պանրի և ձվի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.0%-ով:
Մրգի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 16.1%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 1.4% գնանկում:
Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մրգի 7.4-2.5% գնանկում (մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.5%-ով), իսկ 6-ում՝ 1.0-7.2% գնաճ: 2018թ. հունիսին մայիսի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 18.1%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 1.5 տոկոսային կետով:
Մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 8.9% գնաճ, իսկ 2018թ. մայիսի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.6-0.2%-ով, (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Վանաձորում), իսկ 2-ում գրանցվել է 0.5- 0.8% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.5%-ով:
2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.2% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2018թ. մայիսի համեմատ `0.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ յուղերի և ճարպերի գներն աճել են 0.3-1.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում), 3-ում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում յուղերի և ճարպերի գներն աճել են 1.1%-ով:
2018թ. հունիսին մայիսի համեմատ ձկան և ծովամթերքի գներն աճել են 0.2%-ով, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակներինը՝ 1.3%-ով (պայմանավորված ծխախոտային արտադրատեսակների 3.4% գնաճով):
10:47 01.05.2025
Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին․ ԱԺ նախագահՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեր բոլորի համար հատուկ օր է՝ նվիրված արարող մարդու անկոտրում կամքին, նվիրումին և ամենօրյա աշխատանքին։ Հենց աշխատող քաղաքացու տքնաջան ու հուսալի ձեռքերով է ձևավորվում իր իսկ ընտանիքի բարեկեցությունը, ինչպես նաև ամրանում մեր պետությունն ու անվտանգությունը։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեզ՝ […] ...
10:34 01.05.2025
Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն ծանրամարտի աշխարհի առաջնությունումՊատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը: Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: ...
10:25 01.05.2025
Այնթապ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի Այնթապ բնակավայրի «Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:17 01.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 1-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․85 դրամ: ...
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...