Սուրբ մասունքների հանդեպ նման հանդգնութունը և կասկածների սերմանումը սրբապղծություն է. տեր Ասողիկ քահանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Սուրբ մասունքների հանդեպ նման հանդգնութունը և կասկածների սերմանումը սրբապղծություն է. տեր Ասողիկ քահանա

14:32 09.07.2018

«12-րդ դարի պատրիարք Միքայելը մի վկայություն է տալիս, համաձայն որի, երբ Անտիոքում հայտնվում է մի գեղարդ և այդ օրերին այդտեղ եղած է լինում Հռոմի պապը և նրան գեղարդը ներկայացնելուց հետո Հռոմի պապն ասում է, որ ինքը գիտի, որ իսկական գեղարդը Թադեոս առաքեալի կողմից տարվել է Հայոց աշխարհ, և հարցնում է, թե սա ի՞նչ գեղարդ է»,- հուլիսի 9-ին կայացած ասուլիսի ժամանակ այս պատմությունը վերհիշեց տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք Հայաստանում պահվող գեղարդը բնօրինակն է:

Տեր Ասողիկը նաև հիշատակեց մի շարք փաստեր ու վկայություններ՝ այդ թվում օտարերկրացիների կողմից, որոնք ևս վկայում են Մայր Տաճարում պահվող գեղարդի բնօրինակը լինելու մասին: Այս օրերին շահարկվող մեղադրանքները նա զավեշտալի է համարել:

«Նույնիսկ չէի ուզում անդրադառնալ այդ կասկածներին, դրանք զավեշտալի և անհիմն են, իսկ կրոնական առումով՝ դատապարտելի: Սրբությունների, սուրբ մասունքների հանդեպ նման հանդգնութունը և կասկածների սերմանումը սրբապղծություն է, հատկապես նրանց կողմից, որ գեղարդի հետ եբեք չեն առնչվել, չեն տեսել, դրանով չեն զբաղվել և անտեղյակ են այն պատմական փաստարկներին, վկայություններին, որ կան և նման մարդիկ իրենց անձնական նվաստ շահերի համար այդպիսի հայտարարություններ են տարածում»,- ասել է տեր Ասողիկը:

Նրա խոսքերով՝ այդ սուտը մոլորության մեջ է գցում հավատացյալներին, ովքեր սուրբ մասունքների հանդեպ երկյուղած վերաբերմունք ունեն: Մասունքի խորհուրդը ծածկված է սրբության շղարշով և երբ պատռում ես այդ շղարշը, սուրբ մասունքը դադարում է սրբություն լինելուց, իսկ այն ներգործում է բացառապես հավատքի ճանապարհով: Եթե չլինի հավատը, թե´ գեղարդը, թե´ որևէ այլ սուրբ մասունք կդառնա լոկ երկաթի կտոր և ընդամենը մի ոսկոր:

Ինչ վերաբերում է Ռուս ուղղափառ եկեղեցուն արված նվիրատվությանը, ապա այն կատարվել է 2004-ին, և եթե իրոք պատճառը դա է, ըստ Ասողիկ քահանայի, կարող էին այս 14 տարիների ընթացքում աղմուկ բարձրացնել:

«Եկեղեցում ընդունված կարգ է և հայրապետերի բացառիկ իրավասությունն է միմյանց մասունքներ փոխանցելը: Նվրատվություններ եղել են նաև նախորդ հայրապետերի օրոք: Մենք նույնպես ստացել ենք նման նվերներ: Օրինակ՝ Վազգեն Առաջինի Վատիկան կատարած այցի ժամանակ Պողոս 6-րդը, ի սեր Հայաստանի, նվիրաբերեց Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը: Մեր եկեղեցին երբեք չի ընկել մասունքների կռապաշտության մեջ»,- նշեց տեր հայրը:

Ինչ վերաբերում է կաթողիկոսի շուրջ բարձրացված աղմուկին և մեղադրանքներին, տեր Ասողիկը ամբողջությամբ «չար բամբասանք» որակեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP