17:25 04.06.2021
Հունիսի 4-ին հրավիրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Սևակ Աղաջանյանը և Արթուր Հարությունյանը:
Ներկայացվել են ԱՀ նախագահի աշխատակազմի, ԱՀ ԱԺ աշխատակազմի, ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի, արդարադատության նախարարության, բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, քննչական կոմիտեի, հաշվեքննիչ պալատի, մարդու իրավունքների պաշպանության, քաղաքացիական ծառայության խորհրդի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի պետական բյուջեի կատարողականները:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մանվել Բաբաջանյանը ներկայացմամբ՝ աշխատակազմի 2020թ. պետական բյուջեով նախատեսված 619 մլն 229 հազար դրամից ծախսվել է 540 մլն 271 հազար դրամ, կամ 87,3%-ը: Տնտեսումը կազմել է 78 մլն 958 հազար դրամ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ, պետական բյուջեից նախատեսվել է 692 մլն 632,7 հազար դրամ, կատարողականը՝ 658 մլն 390 հազար դրամ, կամ՝ 95,0%-ը:
ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանը 2020 թվականին պետական բյուջեից հատկացվել է 365 մլն 664 հազար դրամ: Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի ներկայացմամբ՝ բյուջեի կատարողականը կազմել է 305 մլն 207 հազար դրամ, կամ նախահաշվի 83,5%-ը:
Ներկայացնելով Արդարադատության նախարարության բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը՝ նախարար Ժիրայր Միրզոյանը նշել է, որ նախարարությանը ճշտված պլանով հատկացված էր 466 մլն 515,0 հազար դրամ, կատարողականը՝ 396 մլն 779,8 հազար դրամ, կամ՝ 85,1%-ը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի հաշվետվության համաձայն՝ դատական համակարգի ծախսերի համար պետական բյուջեից հատկացվել է 648 մլն 446,1 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 584 մլն 960,0 հազար դրամ, կամ՝ 90,2%-ը:
Գլխավոր դատախազի տեղակալ Նարեկ Հարությունյանի փոխանցմամբ՝ դատախազությունը հաշվետու տարում գրանցել է հատկացված միջոցների զգալի խնայողություն՝ 65 մլն 387,5 հազար դրամի չափով: Ընդհանուր՝ հաշվետու տարում գլխավոր դատախազությանը հատկացված 562 մլն 888,9 հազ դրամից դրամարկղային ծախսերը կազմել են 497 մլն 501,4 հազար դրամ, փաստացի ծախսերը՝ 494 մլն 419,1 հազար դրամ:
Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի փաստմամբ՝ հաշվետու տարում քննչական կոմիտեի պահպանման համար պետական բյուջեից հատկացվել էր 341 մլն 729,4 հազ դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 287 մլն 462,546 հազար դրամ, կատարողականը կազմել է 84,1 տոկոս:
Պետական բյուջեով Հաշվեքննիչ պալատի պահպանման համար, պալատի անդամ Շուշանիկ Հայրապետյանի ներկայացմամբ, նախատեսվել էր 156 մլն 272 հազար դրամ, փաստացի ծախսվել է 132 մլն 920 հազար դրամ, կատարողականը կազմել է 85,1 տոկոս:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ծախսերը նախատեսված էր 60 մլն 299 հազ դրամի չափով: Եվս 4 մլն 510 հազար դրամ հատկացվել է երեխաների պաշտպանության հետազոտության ծրագրով: Փաստացի ծախսվել է 55 մլն 453 հազար դրամ, կատարողականը՝ 92 տոկոս:
Քաղաքացիական ծառայության խորհրդի պահպանման ծախսերը նախատեսված էր 103 մլն 716 հազար դրամի չափով, փաստացի ծախսվել է 96 մլն 451 հազար դրամ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2020 թվականի բյուջեն բաշխվել է ըստ 3 ծրագրի:
«Կառավարման մարմինների պահպանում» ծրագրով նախատեսվել էր 47 մլն 126 հազար դրամ, փաստացի ծախսվել է 39 մլն 289 հազար դրամ, կատարողականը՝ 83,4 տոկոս:
«Ընտրություններ» ծրագրով նախատեսվել էր 132 մլն 616 հազար դրամ, կատարողականը՝ 89,7 տոկոս:
«Պետական բյուջեի պահուստային ֆոնդ» ծրագրով նախատեսվել էր 100 մլն 141 հազար դրամ, կատարողականը՝ 95,9 տոկոս:
Բյուջեների կատարողականների վերաբերյալ հաշվետվություններից հետո պատգամավորները հանդես են եկել հարցադրումներով:
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...
13:58 16.08.2025
Վթար Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին․ կան տուժածներԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 55-ամյա Լենա Վ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Արփի Ա․-ն և 24-ամյա Դիանա Մ․-ն տեղափոխվել […] ...
13:47 16.08.2025
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրաԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Եղե՛ք օրինապահ և զե՛րծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող […] ...
13:35 16.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 16-ին, 19-21-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի […] ...
13:18 16.08.2025
Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հետՕգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Ա.Գրիգորյանը շնորհավորել է Ա.Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և […] ...
13:12 16.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 16-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...