«Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» թեմայով աշխատաժողով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

«Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» թեմայով աշխատաժողով

18:35 04.06.2021

Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողովը։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ․ հուլիսից և իրականացվում է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ։

Աշխատաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՇՄ նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը և ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ պարոն Լևոն Ազիզյանը։
Տիկին Ա․ Մազմանյանը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրին՝ Ծրագրի ֆինանսավորման համար։

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ինչպես տարբեր գերատեսչություններից, այնպես էլ գիտական շրջանակներից։

Հայաստանի Հանրապետությունը Մինամատայի կոնվենցիան վավերացրել է 2017 թվականին։ Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից: Սնդիկը, հանդիսանալով վտանգավոր քիմիական նյութ, իր մթնոլորտային հեռահար շարժի, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության պատճառով այսօր հանդիսանում է համաշխարհային մտահոգության առարկա՝ այսպիսով կառավարություններին պարտադրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել այս ուղղությամբ։ Սնդիկը բարձր թունունակ է հատկապես նյարդային համակարգի համար:

Ամբողջ աշխարհում այն դեռ շարունակվում է օգտագործվել շատ ապրանքներում և ոլորտներում, օրինակ` մանոմետրերում և ջերմաչափերում, էլեկտրական անջատիչներում և ռելեներում, լամպերի որոշ տեսակներում, ատամնալիցքի սնդկազոդում, սպիտակեցնող կրեմներում, դեղագործական պատրաստուկներում, կուտակիչների և վինիլքլորիդմոնոմերի արտադրության մեջ, ինչպես նաև ոսկու արդյունահանման և մշակման ժամանակ:

Ծրագրի ազգային համակարգող, «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրեց «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված ՀՀ վաճառասրահներում տարբեր տեսակի լամպերի առկայության վերաբերյալ հետազոտության արդյունքները, ՀՀ-ում առկա կենցաղային լամպերի տեսակները, աշխատանքի սկզբունքը, առավելություններն ու թերությունները, ինչպես նաև այն անհրաժեշտ գործողությունները, որոնք պետք է իրականացնել լյումինիսցենտային լամպերի կոտրվելու դեպքում։

Իր ելույթում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լ․ Ազիզյանը կարևորեց իրազեկման բարձրացման նպատակով կազմակերպվող նմանատիպ դասընթացների կազմակերպումը, քանզի վերջիններիս անցկացումը ինքնանպատակ չէ, և հույս հայտնեց, որ մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքներով և տեղեկատվությամբ կկիսվեն նաև իրենց ընտանիքի անդամների, ընկերների հետ՝ այսպիսով բարձրացնելով նաև վերջիններիս իրազեկվածության մակարդակը։

Возможно, это изображение (15 человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (4 человека, люди стоят и текст «UN environment wareness Raising MINIST STRYF ENVIRONMENT Data Validation Workshop Strengthening capacity to promote phasing-out of mercury-added mercury-a products (lamps) in Armenia»)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (1 человек)

Возможно, это изображение (3 человека, люди стоят, люди сидят и текст «UN environment REPUBLICOF ARMENIA MNISTRYOF ENVIRONMENT A wareness Raising & D ata Validation orkshop Strengthening capacity to promote phasing-out of mercury-added products (lamps) in Armenia June 2021 Yerevan, Armenia»)

Нет описания фото.

Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (1 человек)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP