20:09 31.01.2018
Ինչպես արդեն հաղորդել էինք, ՀՀ Փաստաբանների պալատն այսօր նիստ էր հրավիրել՝ նպատակ ունենալով քննարկել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ:
Հիշեցնենք, որ գործող օրենքով դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդին, և խորհուրդն է որոշում պատժել կամ չպատժել փաստաբանին: Խորհրդարան ներկայացված առաջարկ-փոփոխությամբ դատավորն անմիջապես կարող է պատժել փաստաբանին՝ նրան տուգանելով 100 հազար դրամով:
«2016 թվականին քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում քննվել է 132 հազար 581 գործ: Տեսեք, թե ինչ մեծ թվի մասին ենք խոսում, և 2016 թվականին միայն 4 դատական սանկցիա է կիրառվել փաստաբանների նկատմամբ քաղաքացիական գործերով: Այսինքն՝ ակնհայտ է, որ քաղաքացիական գործերով տուգանքը որպես սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա, որովհետև այս 4-ը մեծ քանակի գործերի մեջ ուղղակի ոչինչ չի ասում»,- իր ելույթում նշել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի՝ 2017 թվականի դատական գործերի տվյալները դեռ չկան, բայց 2017 թվականին միայն 2 սանկցիա է կիրառվել քաղաքացիական գործերով փաստաբանի նկատմամբ: ՀՀ ՓՊ նախագահն ընդգծել է, որ այս փոփոխության պարագայում գործ ունենք ոչ թե անհրաժեշտության, այլ կամակորության հետ:
Հավելենք, որ այսօր խորհրդարանում կայացած քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ դատական տուգանքները հանվել են Դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխվել Դատավարական օրենսգրքի նախագիծ, այսինքն՝ առաջարկությունը մնում է ուժի մեջ, պարզապես առաջարկվում է Դատական օրենսգրքի փոխարեն այն կիրառել Դատավարական օրենսգրքով:
Փաստաբանները կարծում են, որ դատարաններն անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ: Դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել, բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված հանգամանքը, որ դատավորի կողմից փաստաբանին տուգանելու սանկցիան հանվեց Դատական օրենսգրքի օրինագծից և նույնությամբ տեղափոխվեց Դատավարական օրենսգիրք, Զոհրաբյանը պատասխանեց.
«Հանվելը հանվել է, բայց դեռ որևէ տեղ չի տարվել: Հիմա մենք ունենք երեք դատավարական օրենսգիրք՝ Վարչական դատավարության, Քաղաքացիական և Քրեական դատավարության օրենսգրքեր: Քաղաքացիական դատավարության նոր օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ անցել է և գտնվում է ԱԺ-ում: Եթե նման միտում ունեն, որ պետք է տեղափոխեն այդ օրենսգրքերի մեջ, բնականաբար, ամենամոտ օրենսգիրքը Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն է, որը երկրորդ ընթերցման է սպասում: Մյուսները դեռ նոր պետք է գնան կառավարություն, հետո գան ԱԺ: Ամբողջ հարցն այն է, որ Դատական օրենսգրքի նախագիծը հասել է ԱԺ-ում իր ֆինիշին, բայց փաստաբանների հարցը փաստորեն հետ գնաց»:
Պալատում հիշեցրել են, որ խնդրել էին ՀՀ կառավարությանն ու ԱԺ-ին իրենց ժամանակ տալ՝ ավելի հիմնավոր փաստարկներով ներկայացնելու, որ այդ փոփոխության անհրաժեշտությունը չկա:
«Էստեղ մեր խնդրանքի հիմքն է կորում: Մեզ ժամանակ տվեք, մեզ հետ նստեք քննարկման: Մենք ուզում ենք քննարկել և մեկս մյուսին համոզել»,- հավելել է ՓՊ նախագահը:
Հարցին՝ կառավարության հետ հանդիպում ունենալո՞ւ են, թե՞ ոչ, փաստաբանները դժվարացան պատասխանել, իսկ խորհրդարանում քննարկումն արդեն կայացել է:
22:55 30.04.2025
«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...