20:37 31.01.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 30-ին մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին:
Ինչպես տեղեկացրել ենք, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Պատրիկ Դևեջյանի, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի, Ֆրանսիայի հայկական և հրեական համայնքների ներկայացուցիչների ու Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանի հետ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը խոսել է հայ-ֆրանսիական հարաբերությունների, իր նախընտրական խոստումների ու աշխարհաքաղաքական, տարածաշրջանային խնդիրների մասին:
SHANTNEWS-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը պատմեց, որ Էմանուել Մակրոնը ընթրիքի ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել մի քանի հիմնական հարցի:
«Մեզ համար մեծ պատիվ էր, որ Մակրոնը մասնակցեց ընթրիքին և բաց զրույց ունեցավ մարդկանց հետ: Մակրոնը խոստացավ, որ ֆրանսիական պետական օրացույցում ավելացնելու է Հայոց ցեղասպանության հիշատակման օրը՝ կատարելով իր նախընտրական խոստումը»,- նշեց Արա Թորանյանը:
Թորանյանի խոսքով՝ Փարիզի հյուրանոցներից մեկում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է հայ համայնքի ավելի քան 500 ներկայացուցիչ:
«Նախագահ Մակրոնը հայտարարեց, որ արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք տանում ենք այդ պայքարը՝ հիշելով և հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ավելացնելով, նա ասաց, որ օրենսդիրները այդ հարցին կանդրադառնան առաջիկա ամիսներին»,- տեղեկացրեց նա:
Արա Թորանյանը նաև նշեց, որ իրենք Էմանուել Մակրոնին կոչ են արել դատապարտել Թուրքիային՝ ազգային փոքրամասնություններին անվտանգությանը սպառնալու համար, սակայն Մակրոնն ասել է, որ ինքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ պարբերաբար երկխոսություն է ունենում, և այդ երկխոսությունն արդյունք է տվել:
«Մակրոնն ասաց, որ ահաբեկչության և միգրացիոն ճգնաժամի հարցերում Ֆրանսիային անհրաժեշտ են դաշնակիցներ, ներառյալ՝ այնպիսի դաշնակիցներ, որոնք չեն կիսում մեր արժեքները»,- նշեց Արա Թորանյանը՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի նախագահն առանձնահատուկ ջերմությամբ է ողջունել Կարո Փայլանին՝ շեշտելով նրա խիզախ պահվածքը Թուրքիայում:
«Մենք Ֆրանսիայի նախագահին կոչ արեցինք այցելել Արցախ, սակայն նա հրաժարվեց՝ ասելով, որ այդկերպ Ֆրանսիան կկորցնի իր չեզոքությունը: Նա ասաց, որ մեզ չի ուղեկցի Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում, քանի որ Ֆրանսիան կկորցնի իր դերն այս հակամարտությունում և չի կարող միջնորդ և լսելի լինել երկու կողմերի համար: Թեև դա մեզ համար ցանկալի պատասխան չէր, բայց հասկանում ենք, որ Ֆրանսիան էլ իր շահերն ու ծրագրերն ունի»,- նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը՝ ավելացնելով, որ Մակրոնն ասել է, թե հուսով է, որ մի օր Արցախ կգնա, երբ ամեն ինչ կարգավորված կլինի:
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...