ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները

20:45 31.01.2018

ՖԻԴԵ-ն  հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշները: Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843): Երկրորդ հորիզոնականում  է ընթանում  Շահրիյար Մամեդյարովը (2814), իսկ Վլադիմիր Կրամնիկը (2800) եզրափակում  է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2797) գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Գաբրիել Սարգսյանը (2677) գտնվում է 67-րդ հորիզոնականում,  Վլադիմիր Հակոբյանը   (2667)` 76-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը(2664)՝ 82-րդ:

 Լավագույն տասնյակ.

1.Մագնուս Կարլսեն – 2843
2. Շահրիյար Մամեդյարով– 2814
3.  Վլադիմիր Կրամնիկ – 2800
4.   Ուեսլի Սո – 2799
5.Լևոն Արոնյան – 2797
6.   Մաքսիմ Վաշիե-Լագրավ  – 2793
7. Ֆաբիանո Կարուանա- 2784
8. Հիկարու Նակամուրա- 2781
9.  Վիշվանաթան Անանդ – 2779
10.  Անիշ Գիրի – 2777

Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է  Հոու Յիֆանը (2654): Երկրորդ հորիզոնականում է Ցզյու Վենցզյունը  (2572): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2571): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2523) գտնվում է 9-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2413) գտնվում է 52-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2392)` 70-րդ:

Լավագույն տասնյակ.

1.Հոու Յիֆան – 2654
2. Ցզյու Վենցզյուն – 2572
3. Աննա Մուզիչուկ – 2571
4. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2561
5.   Կատերինա Լահնո- 2556
6. Վիկտորիա Չմիլիտե – 2542
7.   Լեյ Տինժի– 2541
8. Մարիա Մուզիչուկ – 2540
9. Տան Չժունչի – 2523
10. Նանա Ձագնիձե – 2522

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է  Վեյ Յին (2734), Դուդա Յան-Քշիշտոֆը (2724) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2697) եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2617) գտնվում է 8-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Պառավյանը (2603)` 9-րդ:
Հայաստանի ներկայացուցիչներից  Հայկ Մարտիրոսյանը (2586) գտնվում է 12-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը(2569)  ՝ 23-րդ, Արամ Հակոբյանը (2497)` 65-րդ, Շանթ Սարգսյանը (2481)` 77-րդ:

 Լավագույն տասնյակ

1.Վեյ Յի – 2734
2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2724
3.Վլադիսլավ Արտեմև – 2697
4. Սյուն Ջեֆֆրի– 2640
5.Յորդեն Վան Ֆորեստ -2636
6. Բենջամին Գլեդուրա- 2619
7.  Արավինդ Չիթամբարամ – 2617
8. Սեվյան Սամուել – 2617
9. Դավիթ Պառավյանը – 2603
10. Թարի Արյան– 2597

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2880): Երկրորդ հորիզոնականում է Դոմինգես Պերես-Լենիերը (2826), իսկ Հիկարու Նակամուրան (2823) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2779) գտնվում է 11-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Վլադիմիր Հակոբյանը (2707) գտնվում է 46-րդ հորիզոնականում, Գաբրիել Սարգսյանը (2681)՝ 76-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2676)՝ 78-րդ, Հրանտ Մելքումյանը (2672)` 84-րդ և Սերգեյ Մովսեսյանը (2670)` 88-րդ:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2965),  Սերգեյ Կարյակինը (2868) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Հիկարու Նակամուրան (2853) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2833) գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 4 այլ ներկայացուցիչ.  Տիգրան Լ. Պետրոսյանը (2762) գտնվում է 22-րդ հորիզոնականում, Զավեն Անդրիասյանը (2715)` 34-րդ,  Հրանտ Մելքումյանը`(2699)  46-րդ,  և Կարեն Գրիգորյանը (2665) `83-րդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP