14:40 01.02.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվում են ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով քրեական գործեր: Նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2005թ. աշնանային հերթական զորակոչից: Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել Ա. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այնուհետև քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
11 տարի անց` 2017թ.ապրիլի 11-ին, հետախուզվող մեղադրյալը` Ա. Հ.-ն, ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: Կասեցված գործով վարույթը վերսկսվել է, Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել: Նա իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ, տեղեկանալով հետախուզման մեջ գտնվելու մասին, դեռևս 2006թ.-ին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է: Ա. Հ.-ն հայտնել է, որ Հրազդանի բաժնում գտնվելիս հարցաքննվել է նաև դատախազության քննիչի կողմից, ով իրեն բաց է թողել` տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչի, սակայն հետագա տարիների ընթացքում ինքը չի հրավիրվել ոչ ոստիկանություն, ոչ էլ վարույթն իրականացնող մարմին:
Պարզվել է, որ 2006թ.-ին, երբ Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից, գրությամբ չի ներկայացվել այն ժամանակ քրեական գործի նախաքննությունը կատարող դատախազության քննիչին: Հետախուզվողի հայտնաբերման հիմքով ոստիկանությունը հետախուզական գործի վարույթը կարճել է, մինչդեռ Ա. Հ.-ի վերաբերյալ հարուցված քրեական գործը մինչև ապրիլի 11-ը մնացել է կասեցված` հետախուզվողի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզի դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է ավելի վաղ հարուցված քրեական գործին:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...