Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները, խնամքի նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Երևանում, Գյումրիում, Վանաձորում կենսաթոշակները, խնամքի նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով

14:32 18.06.2021

Երևանում, Գյումրիում, Վանաձորում հուլիսի 1-ից շահառուները կենսաթոշակները, խնամքի նպաստները կստանան բացառապես անկանխիկ եղանակով: Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից, և կենսաթոշակները, խնամքի նպաստներն անկանխիկ ստանալը կլինի պարտադիր նշված քաղաքներում որոշ խմբի շահառուների համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրած ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ խոսքը մինչև 75 տարեկան շահառուների մասին է, որոնք չունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն:

«Փոփոխության համաձայն՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում նշված խմբի շահառուներն այլևս չեն կարող ընտրել թոշակի, նպաստի վճարման եղանակը՝ կանխիկ, թե անկանխիկ: Վճարումը լինելու է բացառապես անկանխիկ: Շահառուները կարող են ընտրել միայն վճարող կազմակերպությունը: Այն կարող է լինել որևէ բանկ: Բանկերին հուլիսի 1-ից միանում է նաև «Հայփոստը»»,- ասաց Անահիտ Գալստյանը:

Այս փոփոխությունն առնչվում է շուրջ 56 հազար շահառուի, որոնք մինչև հուլիսի 1-ը պետք է դիմեն նախարարության սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններ դիմում գրելու համար: Անահիտ Գալստյանը նշեց, որ քաղաքացին կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին: Օրինակ, եթե գրանցված է Գյումրիում, սակայն ապրում է Երևանում, ապա կարող է դիմել մայրաքաղաքի տարածքային բաժիններ: Եթե ամեն դեպքում քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չի իմացել, չի հասցրել դիմել, ապա համակարգն իր փոխարեն կընտրի թոշակ վճարող կազմակերպությունը: Անահիտ Գալստյանն ընդգծեց, որ այստեղ նույնպես անհանգստանալու խնդիր չկա, քաղաքացին հետագայում կարող է իր ցանկությամբ փոխել վճարող կազմակերպությունը՝ բանկը, ընտրել այն, ինչ ցանկանում է:

«Ամեն դեպքում, որպեսզի խնդիրներ չլինեն, ամսվա սկզբին քաղաքացին չիմանա, թե որ բանկն է իր կենսաթոշակը վճարելու, սկսվեն տեղատարափ զանգերը նախարարություն, թեպետ մենք դրան պատրաստ ենք, հետևաբար, հորդորում ենք մեր քաղաքացիներին անպայման դիմել տարածքային բաժիններ և դիմում գրել: Որևէ բարդ գործընթաց չկա, դիմումի ձևն էլ պատրաստ է, մնում է միայն բանկի անունը լրացնել կամ «Հայփոստը» նշել, եթե դա են ընտրում»,- Անահիտ Գալստյանը:

Հանրապետությունում թոշակի, նպաստի անկանխիկ վճարման համակարգի ներդրումը կատարվելու է փուլային եղանակով: Հետագայում այս մոտեցումը կիրառվելու է այլ քաղաքներում, համայնքներում ևս: Ընդհանուր առմամբ, հանրապետության տարածքում կենսաթոշակների, նպաստների վճարումն ամբողջությամբ անկանխիկ կատարելու դեպքում պետությունը կխնայի 1 մլրդ 300 մլն դրամ: Քաղաքացիներն էլ ստիպված չեն լինի հերթեր կանգնել, թոշակը կամ նպաստը տուն բերող փոստատարի այցին սպասել: Բանկից ավելի հեշտացված տարբերակով կարող են ստանալ իրենց թոշակներն ու նպաստները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

BACK_TO_TOP