18:15 18.06.2021
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր մասնակցել են նոր պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերջին դասընթացին։ Վերապատրաստումն իրականացրել են ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած փորձագետները։
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է դասընթացի մասնակիցներին ծառայության առաջնորդությունը ստանձնելու կապակցությամբ և ծառայությունն իրականություն դարձնելու հարցում բարձր գնահատել արդարադատության նախարարության և ոստիկանության հետ համատեղ աշխատանքը։
«Ինչպիսի՞ն պետք է լինի այն պարեկը, որն ապագայում պետք է պաշտպանի ձեր երեխաներին։ Պարեկի այդ կերպարի ձևավորման սկիզբը դուք եք այսօր դնելու»,- նշել է դեսպան Լին Թրեյսին և հաջողություն մաղթել նոր Պարեկային ծառայության աշխատակիցներին՝ պատասխանատու առաքելությունն իրականացնելու ճանապարհին։
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել դեսպան Լին Թրեյսիին և նրա թիմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին՝ պատվախնդիր ու կարևոր նախաձեռնությանը միանալու և պատասխանատու ծառայությունը ստանձնելու պատրաստակամության համար:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքերով՝ ժողովրդավարական պետություն կառուցելու ջանքերում հանրությանը ծառայող բարեվարք ոստիկանի կերպարի ձևավորումը կառավարության առաջնահերթություններից է:
«Ծառայել և պաշտպանել. սա է ժողովրդավարական հասարակությունում ոստիկանի կարևոր առաքելությունը։ Եվ սխալված չեմ լինի՝ ասելով, որ մեր հասարակությունը սպասում է Պարեկային ծառայության մեկնարկին»,- նշել է նախարարի առաջին տեղակալն ու վստահություն հայտնել, որ առաջնորդության դասընթացների ընթացքում ստացած նոր գիտելիքներն ու կարողությունները կօգնեն դասընթացի մասնակիցներին լավագույնս ծառայելու պետությանը և հանրությանը:
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանին ու կրթահամալիրի անձնակազմին՝ կատարած մեծածավալ աշխատանքի համար։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունը՝ հատկապես ոստիկանության բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում փորձագետների ներգրավման ու ցուցաբերվող տեխնիկական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարությանը բարեփոխումների այս կարևոր փուլում նոր Պարեկային ծառայության ստեղծման գործում ներդրած ավանդի և արդյունավետ համագործակցության համար:
«Նոր Պարեկային ծառայության գործարկման համար կարևոր նշանակություն ունի ղեկավար կազմի աշխատանքային հմտությունների կատարելագործումը: Վստահ եմ, որ բարձր որակավորման չափորոշիչներով անցկացված երկշաբաթյա դասընթացի ժամանակ ձեռքբերված մասնագիտական նոր գիտելիքներն ու հմտություններն արդյունավետ կկիրառվեն նոր ծառայության համար»,- ասել է փոխոստիկանապետը՝ վստահություն հայտնելով, որ կարճ ժամանակ անց բոլորն ականատեսը կլինեն այն արդյունքի, որի համար այսքան ժամանակ և եռանդ է ներդրվել։
Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից։
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...