Անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կյանքից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Անվտանգության աշխատակիցը մանրամասներ է պատմել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կյանքից

16:02 01.02.2018

Amga հեռուստակայանին տված  հարցազրույցի  ժամանակ Հայաստանի նախագահի անվտանգության վարչության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը, որը եղել է նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թիկնապահը, մանրամասներ է պատմել  Արմեն Սարգսյանի  հետ իր աշխատանքային տարիների մասին։ Ղազարյանն իր հարցազրույցի ժամանակ անրադարձել է նաև այն լուրերին, որոնց համաձայն՝  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ՀՀ-ից գնացել է, քանի որ խնդիրներ է ունեցել Վազգեն Սարգսյանի հետ: Ղազարյանը պատմել է, թե ինչպես ու ինչու  Սարգսյանը Հայաստանից Մեծ Բրիտանիա գնաց:

«Արմեն Սարգսյանն այդ ժամանակ, իրոք, առողջական խնդիր ուներ: Կոկորդի հետ կապված խնդիրներ կար, խնդրել էր ասել էր՝ Արշակ գիշերային հերթափոխին ովքեր որ մնում են, ասա թող կաբինետի լուսամուտները բաց թողեն, որ խոնավություն լինի, որովհետև կոկորդը չորանում էր»:

Ըստ Ղազարյանի՝ դեղերը միշտ իրենց հետ են եղել: Անգամ եթե մոռացել են վերցնել, ինքը տուն է գնացել, բերել դրանք ու տվել վարչապետին: 

«Մինչև գիշերվա 3, 4 աշխատում էինք, ծանր աշխատանքի պատճառով երևի հիվանդությունն ավելի գլուխ բարձրացրեց», – ասում է Ղազարյանն ու հավելում, որ հետո՝ 1999 թվականին, երբ հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ ու նա առողջացած է եղել, այդ ժամանակ է միայն պարզել, որ Սարգսյանը չարորակ ուռուցք է ունեցել:

Ինչ վերաբերում է Վազգեն Սարգսյանի կողմից  ծեծվելու մասին լուրերին: Ղազարյանի հիշեցմամբ՝ այդ օրերին խոսակցություններ են եղել, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիա է փախել  իր անվտանգության աշխատակիցների հետ։

«Ասում էին, փառք Աստծո, նայեք, մենք կանք, հետո սկսեցին ասել, որ իրենց տարել են ԿԳԲ, վախեցրել են, ասել են, որ չխոսան: Այսինքն՝ ով ոնց ուզում է, մեկնաբանում է, իրեն պետքա, որ էդ բանը լինի, կամ էդ բանը խոսացվի: Արմեն Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նա էդ մարդը չի, որ նրա հետ հնարավոր չի, որ ինչ-որ մեկն ուրիշ ձև խոսա: Ավելին ասեմ՝ Արմեն Սարգսյանի գնալուց երկու օր առաջ մենք Արմեն Սարգսյանին բերել ենք նախագահական առանձնատներ, որտեղ իրեն Վազգեն Սարգսյանն էր սպասում, երկուսով մտան առաջին նախագահի մոտ, դուրս են եկել՝ շատ ջերմ: Գնացին Վազգեն Սարգսյանի առանձնատուն, թեյ են խմել, հաջորդ օրը գնացել ենք աշխատանքի՝ նույն գրաֆիկով, իրեն էլի լավ չէր զգում,  էն մյուս օրը ինքը գնաց»:

Արամ Սարգսյան ու Վազգեն Սարգսյանը հանդիպե՞լ են Վազգեն Սարգսյանի տանը կամ առանձին՝ հարցին Ղազարյանը պատասխանել է.

«Եղել է, վերջին անգամ դա եղել է Պաշտպանության նախարարության հյուրերի ընդունելության տանը, հրավերքը եղել էր Վազգեն Սարգսյանի կողմից, ուրիշ ընտանիքներ չկային, մենք պարոն Սարգսյանի ընտանիքին բերեցինք այնտեղ, Վազգեն Սարգսյանը դիմավորեց երգով, շատ ջերմ  ընդունեց: Մեր առանձին խոսակցություններից մեկի ժամանակ էլ ես հասակացա, որ պարոն վարչապետը Հայաստանում էր Վազգեն Սարգսյանի խնդրանքով», –պատմել է Արմեն Սարգսյանի թիկնապահը:

Այն պնդմանը, որ դուք, ի վերջո, անձնական խոսակցություններին ականատես չեք եղել, Ղազարյանը պատասխանել է։

«Ականատես չենք եղել, բայց դա էն բուռն թեման էր, որ եթե եղած լիներ, մենք կզգային: Եթե դու պաշտպանում ես մարդու անվտնագությունը, նրա դեմքի միմիկաներից կզգաս, թե ինչ է եղել: Կարամ Աստվածաշնչի վրա ձեռքս դնեմ և երդվեմ», – հավելել է Ղազարյանը:

Հարցազրույցում Արշակ Ղազարյանն մի քանի անգամ ընդգծում է, որ որոշեց հարցազրույց տալ հենց պարզաբանումներ կատարելու նպատակով: Արմեն Սարգսյանի թիկնապահը հիմա թոշակի է անցել և ապրում է Լոս Անջելեսում: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP