12:20 10.07.2018
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը զեկուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկված ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որում առաջարկվում է աշխատանքի էական պայմանները փոփոխելու դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման, աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով նախատեսված առանձին հիմք:
«Օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասով պայմանավորված՝ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, անհրաժեշտությունից ելնելով, գործատուն նախաձեռնում է աշխատողի աշխատանքի էական պայմանների փոփոխություն, այլ ոչ թե աշխատանքային պայմանագրի լուծում: Եվ այդ մասին նախապես ծանուցում է աշխատողին նոր պայմաններում աշխատելու և դրա հիման վրա աշխատանքային պայմանագրում համապատասխան փոփոխություն իրականացնելու համար: Այս պարագայում աշխատանքային պայմանագրի լուծումը պայմանավորվորում է նոր աշխատանքային պայմանագրում աշխատողի անհամաձայնության հանգամանքով, այլ ոչ թե գործատուի նախաձեռնությամբ»,- զեկուցեց Մանե Թանդիլյանը:
Նշվածից բացի, երբ գործատուն, որևէ պատճառներից ելնելով, առաջարկում է փոխել աշխատանքի էական պայմանները, գործող օրենսդրությամբ աշխատողին առաջարկվում են գրեթե այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք նախատեսված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի համար.
«Մասնավորապես նախատեսված է աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպքում աշխատողին նախապես ծանուցելու, այդ ծանուցման ժամկետները խախտելու դեպքում տուժանք վճարելու, ինչպես նաև արձակման նպաստ վճարելու պահանջ: Հարկ է նշել, որ նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա: Օրինակ, գործատուն ունենալով բավարար հնարավորություն և ցանկություն՝ բարձրացնելու աշխատողի աշխատավարձը, կարող է զերծ մնալ նման գործողություններ իրականացնելուց՝ նկատի ունենալով, որ եթե կազմակերպությունում որևէ փոփոխություն տեղի ունենա էական պայմանների ծավալների, տնտեսական կամ տեխնոլոգիական, ապա այդ պայմաններում նա չի կարողանա կատարել գործողություններ, հետևաբար, նպատակահարմար չի գտնի բարելավել աշխատողի աշխատանքի էական պայմանները»,- զեկույցում ասաց Մանե Թանդիլյանը և հավելեց, որ նման պայմաններում գործատուները ընդհուպ կարող են ճկունություն դրսևորելու նպատակով չգրանցել իրենց աշխատողներին, ինչը հետագայում խնդիրներ կառաջացինի:
Մանե Թանդիլյանն իր զեկույցի վերջում նշեց, որ, հաշվի առնելով հանգամանքները, Աշխատանքային օրենսգրքի տվյալ կետերի փոփոխության կարիք չկա:
Կառավարությունը հավանություն չտվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկած Աշխատանքային օրենսգրքի փոփոխության նախագծին:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...