23:50 20.06.2021
Ինչպե՞ս են ընտրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները։ Պատկերն ամբողջացրել ենք մեկ տեսանյութում՝ թեկնածուների՝ ընտրատեղամասերում գտնվելու ժամերի հերթականությամբ։
Ընտրությունների մեկնարկից կես ժամ անց «Միասնական հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Լուսինե Ավագյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց մարզկենտրոն Գավառում՝ թիվ 19/12 ընտրական տեղամասում։
Ազգային իշխանություն և Ազգային ժողովում խմբակցություն ձևավորելու ակնկալիքով ժամը 10-ին իր ընտրությունը կատարեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վարչապետի թեկնածուն։ Արա Զոհրաբյանը քվեարկեց 9/17 ընտրատեղամասում, որը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ հասցեում գործող թիվ 4 մանկապարտեզի շենքում։
Դարձյալ ժամը 10-ին քվեարկության մասնակցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Էդմոն Մարուքյանն էլ ազգային միասնականության ձգտումով եկել էր Ծարավ Աղբյուրի 55 Ա հասցեում գտնվող թիվ 1/20 ընտրատեղամաս։
Լռության օրվա առիթից օգտվելով, թոռների հետ բալ ու կեռաս հավաքելուց հետո` ընտրությունների օրը` ժամը 10-ին, Հայաստանի եվրոպական կուսակցության վարչապետի թեկնածուն բարձր տրամադրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարեց մայրաքաղաքի Սուրեն Սպանդարյանի անվան դպրոցում կահավորված 9/18 ընտրատեղամասում։
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն էլ քվեարկությունն անցկացրեց Հակոբ Օշականի անվան դպրոցում։
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանն էլ քվեարկեց մայրաքաղաքի 8/9 ընտրատեղամասում՝ հանուն երկրի ժողովրդավար ապագայի ու Հայաստանի թռիչքի։
«Քաղաքացու որոշում» կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանն էլ Աջափնյակի թիվ 156 դպրոց քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ, քվեաթերթիկն էլ քվեափուփ գցելու առիթը բաց չթողեց թեկնածուի փոքրիկը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը ընտրատեղամաս եկավ տիկնոջ հետ։ Նա քվեարկեց Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում՝ անվտանգ, հզոր, զարգացող ու բարգավաճող Հայաստանի։
Ժուռնալիստների միության շենքում տեղակայված 9/46 ընտրատեղամասի մատնահետքի սարքի առաջ աջ ու ձախ ձեռքերի գրեթե բոլոր մատների հերթով հպման անհաջող փորձերից հետո ի վերջո Սամվել Բաբայանի աջ ձեռքի բութ մատի հպումը փրկեց իրավիճակը։ «Քվեարկեցի, որ ուժեղ ապրեք, հզոր լինեք ու չվախենաք»՝ ահա «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորողի պատասխանը լրագրողներին։
Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի 8/16 ընտրատեղամասում քվեարկեց հանուն Հայաստանի զարգացման: Փաշինյանն ընտրության էր եկել ընտանիքի անդամների հետ՝ Աննա Հակոբյանի, Մարիամի, Շուշանի, Արփիի և Աշոտի:Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն դրսում սելֆի արեց իրեն մոտեցած մի երեխայի հետ: «Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման». այսպես էր սոցիալական ցանցերում իր քվեարկության մասին տեսանյութը վերնագրել Փաշինյանը:
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ քվեարկեց 7/3 ընտրատեղամասում: «Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության, հետո տնտեսական վերելքի, սա է ընտրությունը»,-ահա Քոչարյանի պատասխանը լրագրողներին։ Հետընտրական զարգացումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահը կխոսի ընտրություններից հետո:
«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանն էլ հանուն փոփոխության ընտրությունը կատարեց մայրաքաղաքի թիվ 148 դպրոցում։
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3/27 ընտրատեղամասում՝ հանուն հայի ու Հայաստանի:
«Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց մայրաքաղաքի 9/59 ընտրատեղամասում՝ քվեարկելով հանուն հայրենիքի ազատության:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության վարչապետի թեկնածուն իր քաղաքացիական պարտքը կատարել է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկելով հանուն ինքնիշխան Հայաստանի: Վահե Գասպարյանը քվեարկել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հենակետային վարժարանում տեղակայված 4/36 ընտրատեղամասում:
ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցեց մայրաքաղաքի 9/18 ընտրատեղամասում։ Տեր-Պետրոսյանը քվեարկությունից հետո լրագրողների հարցերին չպատասխանեց: ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի շատ համարում են ոչ թե ընտրապայքար, այլ՝ պետությունը փրկելու հատուկ օպերացիա:
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ իր քաղաքացիական պարտքը կատարեց Մալաթիա-Սեբաստիայի 7/46 ընտրատեղամասում՝ հանուն համերաշխության։
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանն էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկեց Կենտրոն վարչական շրջանի 9/17 ընտրատեղամասում: Ուրիխանյանը հատկապես կարևորեց հաշվարկի գործընթացը՝ շեշտելով, որ այն պետք է լինի օրենքի տառին համապատասխան:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...