14:22 21.06.2021
ՀՀ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունները կամ բուհերը՝ ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռքբերման նպատակով: Գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թ. օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» կարգի:
Մրցույթի հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով ([email protected]):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թ. օգոստոսի 13-ը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի Գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական ծրագրերի իրականացման աջակցության բաժնից (հեռախոս՝ 010-210-140 (*113) / 043-496-364):
Ուշադրություն: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 16-ի N 958-Ա/2 հրամանով գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի «Հիմնավորում» բաժինը լրացվել է նոր՝ «Կազմակերպության հագեցվածության աստիճանը տվյալ բնագավառ(ներ)ի այլ սարքավորումներով» մասով:
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...
21:53 12.07.2025
Հրդեհ Աբովյան քաղաքումՀուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 […] ...
21:46 12.07.2025
CNN. Գաղտնի ծառայությունը չի պատժվել Բատլերում Թրամփի մահափորձից հետոԱՄՆ նախագահի այն ժամանակվա թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի հուլիսին մահափորձի ժամանակ պաշտպանած գաղտնի ծառայության ղեկավարներն ու գործակալները պատասխանատվության չեն ենթարկվել նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ թույլ տրված սխալների համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գաղտնի ծառայության պաշտոնյաները հայտարարում են, որ չափազանց հիասթափված են Փենսիլվանիա նահանգի Բատլեր քաղաքում մահափորձի արձագանքից։ Չնայած ծառայության այն ժամանակվա ղեկավար […] ...