Ինչպես է ՀՀ վարչապետը սկսում իր աշխատանքային օրն ու որքան աշխատավարձ է ստանում. ռուս բլոգերը զրուցել է Փաշինյանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+20.78 oC

Ինչպես է ՀՀ վարչապետը սկսում իր աշխատանքային օրն ու որքան աշխատավարձ է ստանում. ռուս բլոգերը զրուցել է Փաշինյանի հետ

14:14 10.07.2018

Վերջին երկու ամիսներին հայաստանյան իրադարձությունները լուսաբանող Newsader TV-ի հիմնադիր, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը հանդիպում է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ծանոթանալով նրա աշխատանքային օրվա ընթացքին:  Նրանց հանդիպումը մեկնարկել է վաղ առավոտյան՝ վարչապետի կեցավայրից, որտեղից նրանք ուղևորվել են մարզասրահ: Վարչապետի՝ մարզումն ավարտելուց հետո արդեն ռուս բլոգերը հետաքրքրվել է, թե որքան աշխատավարձ է ստանում վարչապետը, ինչ արժողությամբ ժամացույց է կրում և այլն:

«Մենք ունենք վճարման պետական համակարգ, այդ համակարգը գործում է արդեն 4 տարի:  Օրենքով նախատեսված կարգով, (վարչապետի աշխատավարձը –խմբ.) 2 հազար դոլարից մի փոքր ավելի է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը նաև նկատել է, որ զրույցի ընթացքում վարչապետը ձեռքին է կապում իր ձեռքի ժամացույցը, ու պահը չկորցնելով, հետաքրքրվել է նաև այդ աքսեսուարի արժողությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ժամացույցը մոտ 3 տարի առաջ նվեր է ստացել իր կնոջից՝ Աննա Հակոբյանից, և այն արժե մոտ 200 դոլար:

Զրույցի ընթացքում վարչապետը խոսել է նաև մոտ 10 տարի առաջ իր կողմից հեղինակած գրքի մասին՝ նշելով, որ դրանից ստացված հոնորարը մոտավոր հաշվարկներով կկազմի մոտ 7 հազար դոլար: Լրագրողն ափսոսանք է հայտնել, որ դեռևս ձեռք չի բերել այդ գիրքը, քանի որ, հակառակ դեպքում, դրա վրա ՀՀ վարչապետի ստորագրությունը կկարողանար ունենալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցից

14:33 13.05.2025

Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն դժգոհ է Ռուսաստան կատարած իր այցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի այցի ժամանակ հայտարարել է, որ Բրյուսելը դժգոհ է մայիսի 9-ին Ռուսաստան կատարած իր այցից, սակայն ԵՄ-ին միանալը Սերբիայի ուղին և նպատակն է, որը երբեք կասկածի տակ չի դրվել։ Կոշտան Բելգրադ է ժամանել երեքշաբթի օրը։ Սերբական պետության ղեկավարը նրան հանդիսավոր կերպով դիմավորել է «Պալատա Սերբիա» կառավարական համալիրի […] ...

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

14:25 13.05.2025

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից 2025 թվականի […] ...

Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ Պեսկով

14:17 13.05.2025

Ռուսական կողմը շարունակում է պատրաստվել Ստամբուլում կայանալիք բանակցություններին․ Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ «Ռուսական կողմը շարունակում է նախապատրաստվել բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի օրը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Կրեմլը առայժմ չի պլանավորում որևէ այլ մեկնաբանություն անել Ստամբուլում նախատեսված ռուս-ուկրաինական հանդիպման վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, […] ...

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

14:09 13.05.2025

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են ԵՄ, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ […] ...

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

13:52 13.05.2025

Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմամբ։ «Կարծում եմ՝ ռուսները իսկապես ցանկանում են խաղաղ կարգավորում։ Երկու կողմերն էլ փորձում են հասկանալ, թե դա ինչ է նշանակում իրենց համար։ Մեր աշխատանքն է նրանց միավորել և ցույց տալ, որ նրանք չպետք է ընտրեն ոչ խաղաղ կարգավորում ունեցող […] ...

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

13:40 13.05.2025

Սիները վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս է եկել Հռոմի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ։ Իտալացի թենիսիստը մրցաշարի երրորդ փուլում 6-4, 6-2 հաշվով առավելության է հասել Յեսպեր դե Յոնգի (Նիդերլանդներ, 93-րդ ռակետ) նկատմամբ։ 23-ամյա թենիսիստը 1/8 եզրափակչում կմրցի Ֆրանսիսկո Սերունդոլոյի (Արգենտինա, 18-րդ ռակետ) դեմ։ Սիները կորտ վերադարձից հետո երկրորդ հաղթանակն է տարել։ Հիշեցնենք, որ նա արգելված դեղամիջոցներ օգտագործելու […] ...

BACK_TO_TOP