21:17 21.06.2021
Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին՝ այսօր Ստրասբուրգում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին հստակ պատժամիջոցներով պարտադրել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է․
«Հարգելի գործընկերներ,
Ինձ թվում էր, թե արցախյան կործանարար պատերազմից ութ ամիս անց, այսօր, այս ամբիոնից ես չպիտի այլեւս խոսեի հարյուրավոր ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց մասին։ Ես չպիտի խոսեի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը շարունակում է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, շարունակում է թքած ունենալ թե՛ մեր կառույցի եւ թե՛ եվրոպական բոլոր այն կառույցների վրա, որոնք պարտադրում եւ պահանջում են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված անձանց։ Ու մինչ մեր կառույցը, Եվրոպական խորհրդարանը, միազգային իրավապաշտպան կազմակերպությունները, Մինսկի խմբի համանախագահները տասնյակ հայտարարություններ են անում ու պահանջում ռազմագերիների ազատ արձակում, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժի մոտ 1000 զինվոր ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք, դիրքավորվել է, սպանում է հայ զինվորի, հայկական զինուժի պահպանության տարածքից գերեվարում է 6 հայ զինվորի, ամեն օր սահմանային միջադեպեր եւ բախումներ է հրահրում զինվորների եւ սահմանային բնակավայրերի բնակիչների հետ։ Սահմանին ապրող հայ գյուղացին չունի որեւէ երաշխիք, որ տանից դուրս կգա ու չի գերեվարվի, կամ չի սպանվի։
Եւ հետո՞, հարգելի գործընկերներ, դեռ քանի՞ անպտուղ հայտարարություն ու կոչ պիտի անի մեր կառույցը, որպեսզի վերջապես հասկանանք, որ Ադրբեջանը չի ընկալում քաղաքակիրթ իրավունքի լեզուն եւ այդ երկրի դեմ անհրաժեշտ է կիրառել կոնկրետ պատժամիջոցներ։ Մի՛ մոռացեք, որ գերեվարված 19 հայի Ադրբեջանն արդեն դաժանորեն սպանել է։
Դուք հաշվե՞լ եք, թե 8 ամիսը քանի լուսաբաց ու քանի գիշեր ունի, ու ահա այդքան լուսաբաց ու այդքան գիշեր հայ մայրերը սպասում են գերեվարված իրենց որդիներին, որոցնից 26-ի հանդեպ Ադրբեջանը, որպես տեռորիստների եւ դիվերսանտների, արդեն կայացրել է մեղադրական վճիռներ ու գործերն ուղարկել դատարան։
Հարգելի գործընկերներ, եթե ռազմագերիներին վերադարձնելու ձեր մտահոգությունն ազնիվ է, ապա մեր Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ։ Կասեցրե՛ք այդ երկրի պատվիրակության լիազորությունները, պահանջե՛ք արգելանք դնել
Ալիեւի, նրա ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական առանցքային դեմքերի եվրոպական բանկային հաշվիների վրա, կանգնեցրե՛ք 8 ամիս տեւող այս մղձավանջը»։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...