ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով

14:12 25.06.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Ստուգման արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի 16.07.2019թ. N528-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Մհեր Բադիրյանին:

Համայնքի ղեկավարի՝ 12.06.2020թ. N275-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.009 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Հայկ Պողոսյանին:

Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N152-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ժասմեն Խաչատրյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին:

Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N207-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Տիգրան Կարապետյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է «Յուքոմ» ՍՊԸ-ին:

Համայնքի ղեկավարի՝ 13.07.2007թ. N154-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Ռուբեն Առաքելյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մհեր Բադիրյանին:

Համայնքի ղեկավարի՝ 04.12.2008թ. N206-Ա որոշմամբ Գորիս համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող 0.0108 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարվել է աճուրդում հաղթող ճանաչված Գուրգեն Բախշյանին, վերջինս էլ առուվաճառքի պայմանագրով հողամասն օտարել է Մերի Մալինցյանին:

Սակայն նշված 6 հողամասերն ըստ ՀՀ կառավարության 19.01.2006թ. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի (բնակավայրերի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N39-Ն որոշման՝ իրենցից ներկայացնում են քաղաքային պուրակ, հետևաբար՝ գործել է օտարման արգելք։

Նշվածից բացի, 30․04․2021թ․ Գորիս համայնքի ղեկավարը կայացրել է 261-Ա որոշումը՝ Գորիս քաղաքի Գ․ Տաթևացի փողոցի թիվ 4/3 հասցեում առկա ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին, մինչդեռ ՀՀ կառավարության 01․06․2006թ․ 1053-Ն որոշման համաձայն՝ հողամասը չմասնավորեցվող է, այսինքն՝ ընդգրկված է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, որի հիմքով էլ ՀՀ Կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է։

Արդյունքում թույլ են տրվել հետևյալ խախտումները՝

Համայնքային սեփականություն հանդիսացող քաղաքային պուրակ հողամասը օտարվել է, որը դասվում է չմասնավորեցվող հողերի շարքին, և նշված հողամասի օտարումը արգելվում է,
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում առկա ինքնակամ կառույցն օրինականացվել է ։
Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

SHANTNEWS

12:00 12.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP