16:30 04.07.2021
Սմարթֆոնների 100 տոկոսով լիցքավորումը սպառնում է մարտկոցի վաղաժամ խափանմանը: Գրում է Ռիա Նովոստին։ Լրատվականի հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանի Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության EnergyNet ենթակառուցվածքների կենտրոնի նախագծի ուղղության ղեկավար Բորիս Բոկարևը:
«Սմարթֆոնի 100 տոկոսով լիցքավորումը, ինչպես նաև ամբողջությամբ լիցքաթափելը կրճատում է մարտկոցի կյանքը»,-զգուշացրել է մասնագետը:
Ըստ Բոկարևի, սմարթֆոնների մարտկոցների կյանքի տևողությունը կախված է լիցքավորման ցիկլերից: «Սմարթֆոնները միջին հաշվով նախատեսված են 300-500 լիցքավորման ցիկլերի համար, որից հետո մարտկոցի վիճակը դանդաղորեն կվատթարանա»,-ասել է Բոկարևը:
Միևնույն ժամանակ, Բորիս Բոկարևը սովորական է անվանել այն մեթոդը, երբ սմարթֆոնն ամբողջ գիշեր լիցքավորված է մնում: Մասնագետի խոսքով՝ հեռախոսի բաղադրիչներին ոչ մի վտանգ չի սպառնում. երբ սարքն ամբողջությամբ լիցքավորվի, ընթացիկ մատակարարումը կդադարեցվի:
Հեղինակը նաև նշել է, որ «գիշերային» լիցքավորման մեթոդը առավել շահեկան է, եթե օգտագործողի բնակարանում տեղադրվի երկֆազ կամ եռաֆազ էլեկտրական հաշվիչ:
Նախկինում մասնագետները թվարկել էին հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս սմարթֆոնների տերերը գաջեթները լիցքավորելիս: Դրանց թվում փորձագետները անվանել էին ուրիշի աքսեսուարներ օգտագործելու և հեռախոսն անծանոթ տեղում լիցքավորելու սովորությունը:
11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...