13:25 02.02.2018
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանում Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է Հայաստան «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր բերելու և «փողերի լվացման» մեջ: Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են միայն «Իգլայի» դրվագով:
Նշենք նաև, որ Բաբայանը դատպարտվել է 6 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը՝ 3 տարվա: Նախորդ դատական նիստին Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը ներկայացրել էր վերաքննիչ բողոքը «Իգլայի» վերաբերյալ, իսկ այսօր շարունակել է ներկայացնել փողերի լվացման մեղադրանքով վերաքննիչ բողոքը:
Փաստաբան Արտաշես Քալաշյանը պնդում է, որ Բաբայանի՝ «Իգլայի» հետ առնչությունը կայացել է միայն նրանում, որ նա պարզապես կարծիք է հայտնել զենքի վերաբերյալ:
«Կարծիքը լսելուց հետո, որ զենքից մասեր են պակասում, Սանասար Գաբրիելյանը, որը, ինչպես ինքն է նշել, ցանկացել է զենքը բանակին նվիրաբերել, ինքնակամ հրաժարվել է զենքը գնելուց»,-հիշեցրեց պաշտպանը:
Նրա համոզմամբ՝ Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները ևս չեն հիմնավորում նրա մեղադրանքը.
«Գործով մյուս մեղադրյալների հեռախոսային խոսակցությունները հիմնավորում են միայն այն, որ այդ անձինք միջոցներ են ձեռնարկել զենքը գտնելու ուղղությամբ, իսկ Սամվել Բաբայանի մասով տվյալներ առկա չեն»:
Քալաշյանը պնդեց՝ Բաբայանի մեղքը հիմնավորված չէ և պետք է իրականացնել արդարացման դատական ակտ:
Փաստաբանն արդարացման դատական ակտ է պահանջում նաև «փողերի լվացման» գործով:
«Ինտերպոլի տրամադրած տվյալների համաձայն՝ նշված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից: Այդ թղթադրամները եղել են Եվրոպոլի պահոցում, և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել: Սամվել Բաբայանը հենց սկզբից հայտնել է, որ իր ծանոթ Վասիլին Մոսկվայում իրեն պարտք է եղել: Նա առաջարկել է 5 հազար եվրո վերադարձնել պարտքից, սակայն ասել է, որ դրանք ներկոտված են:
Վասիլին մի քանի թղթադրամ է ուղարկել, որը Բաբայանի ծանոթ Կարենի միջոցով ուղարկել է բանկ՝ պարզելու, թե դա իսկական թղթադրա՞մ է, թե՞ ոչ: Երբ պարզվել է, որ թղթադրամները իրական են, նա Վասիլիին ասել է, որ ուղարկի գումարը: Ներկոտած թղթադրամները փոխանակելու դեպքում բանկերը կարող էին մինչև 10 տոկոս պահում անել, այդ պատճառով էլ նա դիմել է մարդու, ով քիմիական միջոցներով կարող էր մաքրել թղթադրամները: Բաբայանը տվել է Վասիլիի, Տիգրան Մնացականյանի անունները, որոնք այդպես էլ չեն հարցաքննվել:
Թղթադրամների ներկոտված լինելու երեք վարկած կա, ըստ Ինտերպոլի, որից միայն մեկն է ներկայացրել պետական մեղադրողը»,- նշեց Ավետիս Քալաշյանը:
Նշենք, որ այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը ևս դիմել է Վերաքննիչ դատարան: Նա պահանջում է բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և իրեն ճանաչել անմեղ:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...