15:17 02.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում այսօր ցուցմունք է տվել «Իգլայի» և «փողերի լվացման» համար անցած տարվա նոյեմբերի 28- ին 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
«Հանցագործություն չեմ կատարել և կապ չունեմ այն ամենի հետ, ինչ ասվում է մեղադրանքում: Ինձ Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել զենքի նկարները, ես էլ բացատրել եմ, որ մարտկոցը բացակայում է, դրա համար դա «տրուբա» է՝ խողովակ: Նա էլ, որ ցանկանում էր բանակին զենք նվիրել, հարցրեց, թե դա կարո՞ղ է պետք գալ բանակին: Ես էլ ասեցի՝ կարող է, բայց եթե ձեռքիդ բռնեն, խնդիր կունենաս, դրա համար թաղի հողի մեջ, հետո ցույց տուր սպաներից մեկին»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել իր հանդեպ վերոնշյալ դատավճիռը:
Սամվել Բաբայանը բողոքի քննությունը նախագահող երեք դատավորներից պահանջեց, որ դատարան բերվի և հարցաքննվի Ռոբերտ Աղվանյանը, որը, ըստ գործում առկա նյութերի, ձեռնարկել է «Իգլայի»՝ Վրաստանից Հայաստան տեղափոխումը:
«Պարզենք՝ նա զենք բերե՞լ է, թե՞ ոչ: Վստահեցնում եմ՝ հրթիռ Վրաստանից Հայաստան չի մտել: Եթե այդ անձին բերեք դատարան, ես դա կապացուցեմ: Անցնելու եմ բոլոր ատյաններով և ապացուցելու: Ստից ենթադրություններով ինձ չմեղադրեք»,- նշեց Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, թե չի ընդունում որևէ մեղադրանք.
Բաբայանի խոսքով՝ «Իգլան» իրականում եղել է Հայաստանում, և նախաքննական մարմինը պետք է պարզի՝ իրականում ումի՞ց և ինչպե՞ս է «դուրս եկել» այդ զենքը: Այնուհետ Բաբայանը հիշատակեց գործով վկա Հրաչյա Մայիլյանին՝ ասելով.
«Նա ավելի ծանր մեղադրանքով ազատության մեջ է, իսկ ես՝ նստած»:
Հիշեցնենք՝ Հրաչյա Մայիլյանն է ԱԱԾ-ին հանձնել զենքը և պատմել, թե ինչպես է այն ձեռք բերել: Գործով ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը նրան ԱԱԾ գործակալ է համարում:
«Փողերի լվացման» վերաբերյալ էլ Սամվել Բաբայանն ասաց.
«Ռուսներն էդքան է՞շ էին, որ ասեցին՝ էստեղ քրեական գործ չկա, ուղարկեցին Հայաստան, ստեղ գործ սարքեցին 8 ամիս անց»:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...