«Թալիբան» շարժումը հայտարարել է Տաջիկստանի մերձակա տարածքների 70 տոկոսը գրավելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC

«Թալիբան» շարժումը հայտարարել է Տաջիկստանի մերձակա տարածքների 70 տոկոսը գրավելու մասին

19:32 05.07.2021

«Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը վերահսկում է Տաջիկստանի հետ սահմանի մինչև 70 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլա Մոհիբը հայտարարել էր երկրի հյուսիսում ստեղծված ծանր իրավիճակի մասին։

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զահբիուլլահ Մուջահիդի խոսքերով՝ անվտանգություն է  հաստատվելու սահմանին և հայտարարել է, որ Տաջիկստանի ներքին գործերին որևէ միջամտություն տեղի չի ունենա: Նա նաև չի բացառել, որ «Թալիբանի» կողմից վերահսկվող տարածքները «կարող են մեծանալ»:

Նա Աֆղանստանի կառավարությանը կոչ է արել գնալ երկխոսության, քանի որ «Թալիբանի» ուժերն ունակ են հարձակման բոլոր ուղղություններով, և իշխանությունները, նրա խոսքերով, չեն կարող դիմակայել:

«Թալիբանի» ներկայացուցիչը  հավելել է, որ արմատական ​​շարժման անդամները պատրաստ են քննարկել Մոսկվայում միջաֆղանական բանակցությունների առաջարկը։

Ռազմական գործողությունները շարունակվում են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանից զորքերի դուրսբերման ֆոնին, որոնք մեկնարկել են ապրիլին:

Ի սկզբանե պլանավորված էր, որ բոլոր միջազգային զորքերը կհեռանան հանրապետությունից մինչ մայիսի 1-ը, ինչպես առաջարկվում էր Կատարում 2020-ի փետրվարին ստորագրված համաձայնագրով:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենը հայտարարեց, որ դուրսբերումը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։

ԶԼՄ-երի հաղորդմամբ՝ Տաջիկստանի սահմանապահները հանրապետության տարածք են թույլ տվել մտնելու աֆղանցի զինծառայողներ։ Նրանք «Թալիբան» շարժման հետ մարտերից հետո ստիպված են եղել նահանջել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

11:10 01.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

BACK_TO_TOP