Գյումրիի արվեստի բուհերում դիմորդներն այսօր հանձնել են վերջին ներբուհական քննությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի արվեստի բուհերում դիմորդներն այսօր հանձնել են վերջին ներբուհական քննությունները

19:57 06.07.2021

Գյումրիի արվեստի բուհերում այսօր ավարտվել են  ներբուհական քննությունները։ Վերջին օրը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում դիմորդները քննություն են հանձնել  «Կոմպոզիցիա» առարկայից, իսկ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում մասնագիտական առարկաներից հետո գրավոր քննություն են հանձնել «Հարմոնիա» և «Երաժշտական տեսություն» առարկաներից։

Գեղանկարչական բաժնի դիմորդներին ներբուհական մասնագիտական քննությանը հանձնարարվել է կտավի վրա յուղաներկով նկարել  քաղաքային կամ սպորտային թեմայով  ստեղծագործական  պատկերներ։ Այստեղ գնահատվում է դիմորդների երևակայական մոտեցումն ու գույների ճիշտ ընտրությունը։ Իսկ գրաֆիկա բաժնի դիմորդները ջրաներկով աշխատանքներն էին թղթին հանձնում, թեման Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են։

Գեղանկարներն ու գծանկարներն ամբողջացնելու համար դիմորդներին հատկացվում է 6-8 ժամ։  Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի այս տարվա դիմորդները 35-ն են, 7 մասնագիտական բաժիններից, ինչպես և նախորդ տարիներին,  ամենաշատ դիմորդ ունեցել է հագուստի մոդելավորումը։

«Մշտապես շատ թվաքանակը պահվում է հագուստի մոդելավորում  բաժնում, այստեղ  ամենաշատ դիմորդներն ենք ունենում, ցավոք, նաև ունենք  այնպիսի բաժին, որ մինչև այս պահը չունեցանք դիմորդ՝ արվեստաբանություն և արվեստի տեսություն բաժինն է»,- նշում է Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

 

 

Թեև  թափուր բաժնում սովորելն  անվճար է, բայց դիմորդներ չեն ունեցել։ Նախորդ տարվա համեմատ, այս տարի վճարովի և անվճար տեղերի բաշխվածությունը չի փոխվել, յուրաքանչյուր մասնագիտությամբ հատկացվել է մեկ կամ երկու պետպատվերով տեղ։ Հաջորդ տարի նախատեսում են ակադեմիայում բացել նոր բաժին՝ համակարգչային գրաֆիկա, որի լիցենզավորման գործընթացն արդեն սկսված է։

 

Իսկ Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում, 12 պետպատվերից բացի, ևս 10 դիմորդ դիմել է  վճարովի հիմունքներով սովորելու համար։ Այսօր ներբուհական քննությամբ դիմորդները գրավոր ու թեստային քննություն էին հանձնում «Հարմոնիա» և «Արվեստի տեսություն» առարկաներից։

«Այս տարի մեզ պետության կողմից անվճար  հատկացված տեղերը 12-ն են։ Ընդհանրապես 10-ն էին, այս տարի մենք դիմեցինք նախարարություն, որովհետև ունեինք երկու կարևոր նոր գործիքներ, դա ալտ նվագարանն է և տավիղը։ Նախարարությունը ընդառաջեց, և մենք 10-ի փոխարեն ունեցանք 12 անվճար տեղ»,- նշել է Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։

 

Դիմորդներն այս տարի  նախընտրել են գործիքային կատարողականություն, երաժշտագիտություն, երաժշտական կատարողականություն  բաժինները, իսկ  կոմպոզիցիա բաժնում  դիմորդ չի եղել։ Ըստ մասնագետների՝ կան  պահանջված  բաժիններ, որոնցում  դիմելիությունն  ամեն  տարի ակտիվ է։

«Միշտ մեծ հետաքրքրվածություն թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում  եղել են ժողգործիքների, ժողերգեցողության, ջազ-երգի բաժիններում, ցավոք, պիտի արձանագրեմ, որ ակադեմիական մասնագիտությունները, այսինքն՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ և կոնտրաբաս, դիմելիությունը գնալով քչանում է»,- նշում է Երևանի  պետական կոնսերվատորիայի  պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը։

 

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը, Հանրապետության տարբեր մարզերից ու մայրաքաղաքից բացի, հայտեր է ստացել  արտերկրում ապրող սփյուռքահայերից։ Այդ դիմորդների քննությունները կանցկացվեն աշնանը՝ հատուկ ընթացակարգով։ Հեռակա բաժնի ընդունելությունը արվեստի բուհերում կմեկնարկի սեպտեմբերին, այդ ընթացքում  հայտեր կներկայացնեն նաև մագիստրատուրայի առկա և հեռակա բաժինների դիմորդները։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

12:37 04.08.2025

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Խ.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը մասնակցել է մի խումբ անձանց կողմից 2021 թվականի հոկտեմբերին ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպությանը: […] ...

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP