Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատարը և ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը

19:12 06.07.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։
Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար և հույս է հայտնել, որ հանդիպումն առաջին քայլը կլինի երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հետագա առավել արդյունավետ համագործակցության համար: Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ-ին մեր երկրում իր ցուցաբերած մասնակցության համար, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար, քանի որ դա, բիզնես ոլորտին ցուցաբերած օժանդակությունից զատ, կարևոր է նաև կայունության և տեխնոլոգիական առումներով:
Ոլորտում առկա համագործակցության բազմաթիվ հնարավորություններից նախարարի պաշտոնակատարն առավել կարևորել է կրթությունը, քանի որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը առաջին հերթին գիտելիքին է վերաբերում, և մրցակցային լինելու համար անհրաժեշտ է անվերջ կատարելագործել գիտելիքը: Չոբանյանը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորված պլատֆորմները, որոնք ակտիվ գործունեություն են իրականացնում աքսելերացիոն, ստարտափերի, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծերի իրականացման ոլորտներում և ակնկալում է ՀՀ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության ընդլայնում և ԱՄԷ ներդրողների կողմից ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորություն:
Նախարարի պաշտոնակատարը հրավիրել ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոհամակարգի հետ:
Ահլամ Ալ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար, ինչպես նաև փոխնախարարին՝ դեսպանատան կողմից կազմակերպած էքսպոյի միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման մեծ հեռանկարներ կան: Վերջին տարիներին նկատելի են բազմաթիվ փոխայցելություններ բարձր մակարդակով պատվիրակությունների տեսքով: ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ հետ համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում և, որ ինքը փոխանցելու է նախարարության կողմից ներկայացված առաջարկները ԱՄԷ պատկան մարմիններին և հետևել ընթացքին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու նպատակով:
Կողմերն անդրադարձել են մի քանի այլ հարցերի, մասնավորապես ԲՏԱ նախկին նախարարի ԱՄԷ իրականացրած այցերի և ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնցից շատերը առայժմ չեն իրականացվել մեր երկրում տեղի ունեցած ցավալի զարգացումների հետ կապված: Մասնավորապես անդրադարձ է կատարվել  «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագրի կամ համաձայնագրի կնքելուն, որը ներառելու է կիբերանվտանգության, տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, CERT թիմերի զարգացման, էլեկտրոնային կառավարության, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր:
Հաշվի առնելով, որ Dubai Future Accelerator-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջև գործընկերությունը՝ Չոբանյանն առաջարկել է քննարկել «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը Dubai Future Accelerator-ում:
Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է Ահլամ Ալ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, ինչպես նաև 2022թ․-ի մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP