«Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»․ Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

«Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»․ Ժաննա Անդրեասյան

14:11 07.07.2021

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը:

Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած մինչև նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր:

Չափորոշիչների փորձարկումից առաջ՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը, Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու առարկայական ուսուցիչները կվերապատրաստվեն ԵՄ հանուն նորարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

ԲՏՃՄ առարկայական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի  «ԱՅԲ» հիմնադրամը, հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչներինը` ԿԶՆԱԿ-ը:

Բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, հումանիտար-հասարակական բնագավառինը կմեկնարկի հուլիսի 23-ից:

Փորձարկվող դպրոցներում կբացվեն նոր լաբորատորիաներ

Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են առարկայական բոլոր չափորոշիչները:

Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում:

«Հաշվի առնելով փորձարկման արդյունքները՝  չափորոշիչների մշակումը կստանա վերջնական տեսք, և կքննարկվի դրանց ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր պետական դպրոցներում»,- նշել է փոխնախարարը: Նրա խոսքերով` չափորոշչի փորձարկման համար պահանջվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

«Բնագիտական առարկաների համար բոլոր դպրոցներում կստեղծվեն լաբորատոր ենթակառուցվածքներ, դպրոցները կստանան համակարգչային սարքավորումներ: Չափորոշչի ներդրումը կիրականացվի լաբորատորիաների ստեղծմանը զուգահեռ, որպեսզի ծրագրային փոփոխություններն արդյունավետ լինեն: Իրականացնելով գործողությունների այս ողջ համախումբը` փորձարկման ընթացքում պետք է հասկանանք, թե նոր չափորոշիչն ինչ խնդիրներ ունի, ինչպիսի լրամշակումներ են անհրաժեշտ: Այս աշխատանքը պահանջում է ջանքերի համատեղում և փոխադարձ վստահություն: Մենք վստահում ենք ուսուցչին ու դպրոցին և ակնկալում ենք, որ այդ վստահությունը փոխադարձ է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ Տավուշի մարզի դպրոցները լինելու են հանրակրթության բովանդակային բարեփոխման առաջամարտիկը:

Նոր չափորոշչի նորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է նաև նոր չափորոշիչներով առաջարկվող փոփոխությունները:

Մեծ տեղ է տրվում խմբակներին, մասնավորապես առողջ ապրելակերպի խմբակը պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը համալրվել է պարտադիր գործնական բաղադրիչով` մարզառազմական ճամբարով, որն ավագ դպրոցի սովորողների համար կլինի պարտադիր: Որպես նոր պարտադիր խմբակ` բոլոր դպրոցներում կգործեն նաև մասնագիտական կողմնորոշման ակումբները: Նոր չափորոշիչներում կարևորվել է նաև համընդհանուր ներառման բաղադրիչը:

Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, փոխարենը սովորողների գնահատումը կիրականացվի բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Բացի դրանից` չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը:

7-րդ դասարանից սկսած ներդրվում է նախագծային ուսուցումը, որը նոր մոտեցում է և նախկինում չի եղել. դա աշակերտի կողմից հետազոտական աշխատանքի իրականացումն է: Նույն դասարանում «Հասարակագիտություն» առարկան ներառում է ֆինանսական գրագիտության, ձեռներեցության և հակակոռուպցիոն կրթություն:

Մեծ շեշտադրում է արված բնագիտական ուղղվածությանը` կարևորելով փորձարարական ուսուցումը. այսինքն` աշակերտները պետք է տեսնեն այդ առարկաների կապն իրենց կյանքի ու շրջակա միջավայրի հետ:

Մեծ ուշադրություն է դարձվում «Արվեստ և արհեստ» առարկայական բնագավառին, որը շարունակվում է հանրակրթության բոլոր աստիճաններում: Եթե նախկինում արվեստի ուսուցումը 7-8-րդ դասարաններում ավարտվում էր, ապա նոր չափորոշչով արվեստը մինչև 12-րդ դասարան կլինի կայուն բաղադրիչ: Այդ համատեքստում կուսուցանվի «Արվեստ» ինտեգրված առարկան:

Մեծ կարևորություն է տրվում հայագիտական ուղղությանը, որի շրջանակում  5-6-րդ դասարաններում աշակերտներն անցնելու են «Իմ հայրենիք» նոր առարկան, որն այս տարի կփորձարկվի 5-րդ դասարանում: Այս առարկայի առաջնային խնդիրը հայրենաճանաչությունն է, որը սկսվում է սովորողի համայնքի պատմամշակութային ժառանգության ճանաչողությունից և փոխկապակցվում է հայրենագիտական արշավների հետ:

Նախկին «Ինֆորմատիկա» առարկայի փոխարեն՝ 2-րդ դասարանից սկսած աշակերտներն անցնելու են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ» առարկան: Ավագ դպրոցում կներդրվի «Բնագիտություն» ինտեգրված առարկան` նախատեսված ոչ բնագիտական հոսքերի սովորողների համար:

Առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է` համաեվրոպական շրջանակի B2 մակարդակի իմացություն ապահովելու պահանջով: Միաժամանակ խրախուսվում է տարածաշրջանային լեզուների ուսուցումը:

Նշենք, որ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «ԱՅԲ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ներկայացրել են վերապատրաստման աշխատանքների գրաֆիկն ու աշխատանքային ընթացակարգերը: Դպրոցների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր` նոր չափորոշչի ներդրման և վերապատրաստման աշխատանքների հետ կապված:

Դպրոցներից մեկի տնօրենի՝ արձակուրդի շրջանում վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ հարցին ի պատասխան` ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ հարցը կկարգավորվի ՀՀ Աշխատանքային օրենսգրքի շրջանակում:

Քննարկմանը հեռավար միացել են նաև Տավուշի մարզի բոլոր դպրոցների փորձարկվող դասարաններում դասավանդող ուսուցիչները:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP