16:29 07.07.2021
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։
Միրոսլավ Հացեկը նշեց, որ ուրախ է հյուրընկալվել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ շեշտելով, որ այցը հնարավորություն է ընձեռում հետագա համագործակցության համար:
«Հայերն ու սլովակներն իրենց մտածելակերպով և ջերմությամբ շատ նման են իրար: Դա է պատճառը, որ մեզ միևնույն չէ, թե ինչ կատարվեց Հայաստանում: Այս հանդիպումն առաջին քայլն է Հայաստանի և Սլովակիայի համալսարանների միջև համագործակցություն սկսելու համար»,- ընդգծեց Սլովակիայի դեսպանը:
ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ համատեղ քննարկումները թույլ են տալիս հասկանալու, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները սերտացնելու Բրատիսլավայի բժշկական հանրության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև:
«Պրակտիկ բժիշկների և շրջանավարտների միջոցով հնարավոր է հաջողությամբ հասնել ամուր համագործակցության: Հաշվի առնելով ձեր այցը՝ վստահ եմ, որ այն կարող է իրականացվել նաև պետական մակարդակով: Բժշկական համալսարանը միջազգային բուհ է, որի շրջանավարտներն իրենց գործունեությունն են իրականացնում աշխարհի 40 երկրում: Չնայած վերջին շրջանի ծանր իրադարձություններին, ԵՊԲՀ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել իր առաքելությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը:
Այնուհետև դեսպան Միրոսլավ Հացեկի միջոցով Սլովակիայի Հանրապետության կողմից հումանիտար օգնություն փոխանցվեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...