Երևանի քաղաքապետարանում չեն բացառում, որ նոր տրանսպորտային ծրագիրը կարող է իրականություն չդառնալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Երևանի քաղաքապետարանում չեն բացառում, որ նոր տրանսպորտային ծրագիրը կարող է իրականություն չդառնալ

17:07 02.02.2018

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանում կայացած ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները և այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում։

Երևանի փոխքաղաքապետը հայտարարել է, որ վարորդների թվի կրճատում չի լինելու, քանի որ աշխատելու են հերթափոխով, ավելին, հնարավոր է նույնիսկ, որ լրացուցիչ վարորդների անհրաժեշտություն առաջանա: Կրճատում լինելու է շարժակազմի հարցում:

Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ դա օպտիմալ լուծումների և խելացի նախագծման արդյունք է։ Հաշվարկված 939 ավտոբուսը և 111 տրոլեյբուսը բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար։ Միաժամանակ, նոր ցանցով նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են Երևանի ողջ տարածքը։ Նոր ցանցի կարևորագույն սկզբունքներից մեկն էլ այն է, որ ուղևորները Ա կետից Բ կետ կարող են հասնել ավելի արագ, քանի որ գործելու է տրանսպորտային միջոցի ժամանման հստակ չվացուցակ և մարդիկ կարողանալու են պլանավորել իրենց երթևեկությունը։ Մեկ ուղևորության համար մարդիկ վճարելու են ընդամենը մեկ անգամ, ինչը նշանակում է, որ երկու և ավելի տրանսպորտային միջոց փոխելու հանգամանքը որևէ ազդեցություն չի ունենա տոմսի արժեքի վրա։

«Ասեմ, որ ցանցն ամենակարևոր բաղադրիչն է: Եթե մենք ցանցը վերջնականացնենք, մնացած փուլերը շատ սպասել չեն տա, այո՛, հնչեցրել ենք, որ մինչև 2018-ի տարեվերջ կունենանք առարկայական վիճակ, այսինքն՝ նույնիսկ, եթե կարողանանք ունենալ պայմանագիր, պայմանագրից մոբիլիզացիա, կարծում եմ, զուտ արտադրողի, ներկրողի գործընթացն է, և այլևս հստակեցնելու խնդիր չենք ունենա:

Ցանկալի է, իհարկե, որ մինչև տարեվերջ ունենանք ներդրված ավտոբուսները, բայց ես վստահ եմ, որ եթե մինչև տարեվերջ ունենանք ամեն ինչ հստակ՝ և՛ պայմանագրերը կնքված, և՛ ավտոբուսները ներկրված, կհամարենք, որ հաջողությամբ հասել ենք վերջնակետին»,- ասել է Երևանի փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ այս պահին վերջնականացման փուլում է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը։ Դեռևս շարունակվելու են աշխատանքները բարեփոխման գործընթացի մյուս փուլերի շուրջ, որոնք վերաբերում են տոմսային համակարգին, կառավարման մոդելներին և այլ բաղադրիչներին։ Հանրությանը հուզող սակագնի հաշվարկներն էլ կատարվելու են բոլոր փուլերի ամփոփումից հետո` որպես առաջնահերթություն ունենալով սակագնի մատչելիությունը։

SHANTNEWS-ը հետաքրքրվել է Երևանի փոխքաղաքապետից, թե ինչքանով է հավանական սցենարը, ըստ որի՝ տարեվերջին կարող է հայտարարվել, որ միջոցները հայթայթված չեն, ուստի կա՛մ հետաձգվում է Երևանի նոր տրանսպորտային ցանցի իրագործումը, կա՛մ ընդհանրապես մոռանում ենք դրա մասին

«Մենք հավատում ենք այն գործին, որն իրականացնում ենք: Ես վստահեցնում եմ, և այսօրվա բոլոր նախադրյալները ցույց են տալիս, որ նմանատիպ դեպք չպետք է լինի: Բայց բացառել ոչինչ կյանքում հնարավոր չէ»,- ասել է Նիկոյանը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP