17:30 02.02.2018
«Մենք խորհրդատուին, բնական է, որ չենք թելադրել, թե ինչ տիպի ավտոբուսներ պետք է լինեն, մենք խորհրդատուի առջև խնդիր ենք դրել ունենալ օպտիմալ ցանց, տնտեսումներ»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է որոշվել Երևանի երթևեկության ցանց 18 մետրանոց ավտոբուսներ մտցնել:
«Միջազգային փորձից ելնելով են առաջարկվել 18 մետրանոց ավտոբուսներ որոշ երթուղիներում, 42-ից, եթե չեմ սխալվում, 11-ում է առաջարկվել նման ավտոբուսներ: Մեծ տեղատարողությամբ ավտոբուսների շահագործումը շատ պարզ հաշվարկ է, այն ենթադրում է ծախսերի նվազեցում: Մենք ընդամենը այս փուլում պետք է իրականացնենք փորձարկում և հետազոտություն»,- ասել է Նիկոյանը:
Լրագրողների այն հարցին՝ ի՞նչ ասել է «փորձարկում և հետազոտություն», Նիկոյանը պատասխանել է.
«Տեսեք, ես հայտարարեցի, որ ցանցն ապահովելու է ամբողջական ծածկույթ, էլեկտրոնային մակարդակում ցանցը փորձարկել ենք և տեսել ենք, որ ամբողջ ծածկույթը կա, հաջորդը փորձարկելու ենք՝ երթուղիները, որոնք ապահովում են քաղաքի ծածկույթը, ապահովո՞ւմ են նաև հարմարավետություն, թե՞ ոչ:
18 մետրանոց ավտոբուսների պարագայում ուսումնասիրելու ենք այսօր քաղաքում առկա որևէ մեծ ավտոբուսով՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտներ կարող են լինել: Կանգառների թողունակությունն ընդհանրապես խնդիր չէ. նախ՝ կանգառները վերակառուցվելու և հարմարեցվելու են, երկրորդ՝ կանգառները բեռնաթափվում են և դա խնդիր չի կարող առաջացնել: Մնում է փողոցների թողունակությունը և հանգույցներում դրանց տեղաշարժերը: Եթե դրանք մենք լիարժեք ապահովելու ենք, ես միանաշանակ այն կարծիքին եմ, որ մեծ տեղատարողությամբ ավտոբուսները շատ արդյունավետ են»,- հավելել է Նիկոյանը:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե Երևանում անհնար է 18 մետրանոց ավտոբուսների երթևեկությունը, Նիկոյանն ասել է, որ մեծ ավտոբուսները նախատեսված են հիմնական ու կենտրոնը շրջանցող գծերի վրա: Բացի այդ՝ Երևանում խորհրդային տարիներին եղել են 17 մետրանոց ավտոբուսներ: 18 մետրանոցները, ըստ Նիկոյանի, հեշտությամբ կարելի է փոխարինել 12 մետրանոցներով՝ առանց ցանցում լուրջ փոփոխություններ կատարելու:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...