17:22 10.07.2021
Հանրապետության հինգ մարզերում՝ Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Լոռիում և Շիրակում կիրականացվի սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանման ծրագիրը։ Այն ուղղված է ընտանեկան նպաստ համակարգում գրանցված կամ համակարգից դուրս մնացած ընտանիքների ձեռներեցության միջոցով սոցիալական վիճակի բարելավմանը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աաշխատողների ասոցիացիայի հետ համատեղ, ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Ընտանեկան նպաստի «Փարոս» համակարգը Հայաստանում ներդրվեց 1992 թվականին: Այն սկզբնական շրջանում նախատեսված էր սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին տրամադրվող մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները կանոնակարգելու համար: Հետագայում համակարգի բալային սանդղակի միջոցով պետությունը սկսեց գնահատել նաև ընտանիքների աղքատության աստիճանը:
Մինչ օրս այս համակարգում ընդգրկված ընտանիքներին, որոշ արտոնություններից բացի, պետությունը տրամադրում է ամենամսյա նպաստ։ Բայց այս ծրագրով պետությունը առաջնային այլ նպատակներ էր հետապնդում, այն պետք է ընտանիքներին կախյալ վիճակից դուրս բերեր և ինքնաբավ դարձներ, ինչը 30 տարում չհաջողվեց։ Այժմ սոցիալական ուղղվածությամբ նման ծրագրերը փորձ է արվում իրականացնել միջազգային դոնորների մասնակցությամբ։
«Ամեն ինչ ուզում ենք անել ներառականության մեջ, ինչ է սա նշանակում․ չենք ուզում աղքատությունը կրկնվի հաջորդ սերունդների մեջ՝ հատկապես երեխաներ ունեցող ընտանիքների։ ՈՒզում ենք ակտիվացնել, որ երեխաները այլ մոդել տեսնեն, ոչ թե տեսնեն, որ իրենց ամբողջ մանկությունը անցնում է նպաստի օրվանից մինչև հաջորդ նպաստին սպասելով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
«Մենք գիտենք ում ենք փնտրում․ մենք փնտրում ենք աղքատ ընտանիք, ով պատրաստ է ինչ-որ բան, ինչ- որ գործ սկսել, ակտիվ է, ուզում է մի բան անել այնպես, որ իր երեխաներին իր ուժերով պահի, որ կախում չունենա նպաստից ու պետությունից»,- ասում է Միրա Անտոնյանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը08:50 23.06.2025
Սթարմերը և Թրամփը քննարկել են Իրանին բանակցությունների վերադարձնելու անհրաժեշտությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանին բանակցային գործընթաց վերադարձնելու անհրաժեշտությունը, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։ Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հաստատել, որ Իրանի միջուկային ծրագիրը լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար։ «Նրանք քննարկել են Իրանի՝ բանակցությունների սեղանին […] ...
08:42 23.06.2025
ԱՄԷ-ի առաջնորդը քննարկել է Իրանի իրավիճակը Ֆրանսիայի, Իտալիայի և Օմանի առաջնորդների հետԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հեյսհամ բին Թարիքի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի սրման վերաբերյալ, հաղորդում է WAM գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ առաջնորդներից յուրաքանչյուրի հետ երկկողմ բանակցությունները վերաբերել են «Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը և դրա հնարավոր լուրջ հետևանքներին տարածաշրջանի […] ...
08:31 23.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացվել ենԱՄՆ ռազմական գործողության հետևանքով Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներն ամենաշատն են վնասվել, կիրակի օրը Truth Social-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հուշարձանային վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ «Ավերում» ճիշտ տերմինն է: Ամենավատ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ ցածր։ Հենց նշանակետին», – գրել է նա։ Հունիսի […] ...
08:20 23.06.2025
Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակումԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...
08:10 23.06.2025
Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածիցՀունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...
08:00 23.06.2025
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհՀունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...