20:53 15.07.2021
Կապսի ջրամբարի կառուցումը ստրատեգիական կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար, այս տարի աշնանը նախատեսվում է սկսել ջրամբարի կառուցման աշխատանքները։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանի հետ։
«Կապսի ջրամբարի կառուցումը 10 -ից ավելի տարի է, որ չի մեկնարկում։ Դեռ Խորհրդային Միության տարիներին ամբարտակի մի մասը սարքվել է, դրանք մեծ պրոյեկտներ են, հազար ու մի դժվարություններ ունեն, հիմա հարց եք տալիս՝ իրատեսական է կառուցումը, թե իրատեսական չէ։ Հիմա մրցութային փուլում ենք և հույս ունենք, որ սեպտեմբերին երկրորդ փուլը կբացենք էդ մրցույթի, եթե հաջող գնաց մրցութային գործընթացը, մենք սեպտեմբերին կունենանք արդեն ընկերություն, որը շահել է մրցույթը։ Կարծում ենք, որ իրատեսական է, ընկերությունը որ եղավ, ուրեմն շինարարությունը կսկսենք»,-ասել է Վաչե Տերտերյանը։
Ըստ փոխնախարարի տեղակալի պաշտոնակատարի, ջրային ռեսուրսները խնայելու և ռազմավարական նշանակությունից բացի,Կապսի ջրամբարը կառուցումից հետո կարող է դառնալ Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանի համար տուրիստական մեծ հոսք ապահովող գլխավոր գործոններից մեկը։
«Երեկ Ամասիայում էի, մի նոր հայացքով նայում էի Կապսի ջրամբարի տեղը, ֆանտաստիկ էֆեկտ է ունենալու մարզի համար։ Պատկերացնում եք, բացի այն, որ ինքը իռիգացիոն ոռոգման ջրի կառավարման ու ստրատեգիական ջրի կառավարման խորքային խնդիր ունի, ջրամբարը էս մարզի համար ֆանտաստիկ ռեկրեացիոն գոտի է լինելու։ Գյումրիից ներքևի ճանապարհով կգնաք Կապս ու կհայտնվեք լճի մի մեծ հայելու կողքին, որտեղ կան լավ գյուղեր, շեն գյուղեր, դա տեսնելու և վայելելու համար շատերը կգան Շիրակի մարզ»,- հավելել է Վաչե Տերետերյանը։
Ըստ նրա, այս ընթացքում իրականացվում են նաև Ջրաձոր գյուղի նոր տարածքի նախագծման աշխատանքները, որտեղ կկառուցվեն ներկայիս գյուղից տեղափոխված ընտանիքների համար բնակարաններ ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
«Ջրաձորի տեղահանման նախագիծ կազմելու մրցույթն էլ է հիմա իրականացվում։ Գյուղի մոտակայքում,ճանապարհի աջ կողմը, լանջի մի տարածք կա, նախատեսել ենք նոր գյուղը այդտեղ կառուցենք՝ բնակիչների ցանկությամբ։ Լրիվ նոր գյուղ է հիմնվելու, բնակիչները տեղափոխվելու են այնտեղ, բոլորի պատշգամբները կամ բակերը նայելու են դեպի ջրամբար ։Բնակիչները մանրամասն տեղեկացված են գործընթացից, բարեխիղճ աշխատանք է կատարվել։ Ծառ, թուփ, դեկորատիվ ծառ․․․Ինչ որ հնարավոր է հաշվարկվել է, փոխհատուցվելու է և փոխհատուցումների մասով խնդիրներ չեն լինելու»,- նշել է նախարարի տեղակալի պաշտոնակատարը։
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:17 23.06.2025
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆԻրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...
10:09 23.06.2025
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...