19:40 16.07.2021
Այսօր կայացել է Շիրակի մարզխորհրդի նիստը։ Օրակարգում հինգ հարց էր, հինգն էլ վերաբերում էր մարզի տարբեր ոլորտներում անցած վեց ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներին։ Ներկայացվել են համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Մարզում բյուջեի կատարողականը անցած վեց ամիսների ընթացքում կազմել է ընդամենը 56,7 տոկոս, իսկ թերակատարումները տարբեր հարկատեսակների ուղղությամբ են։ Կիսամյակի համար պլանավորել էին մեկ միլիարդ 632 միլիոն դրամի հավաքագրում, բայց թերակատարվել է շուրջ 397 միլիոն դրամով։
«Համայնքներում գույքային հարկերից հարկային եկամուտները կատարվել են 56,7 տոկոս, հիմնական հարկատեսակների վեց ամսվա կտրվածքով պլանը թերակատարվել է 413 միլիոն դրամով»,- զեկուցել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։
Մարզի գլխավոր ֆինանսիստը զեկուցել է նաև, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջեից մարզի 42 համայնքները ստացել են 3 միլիարդ 24 միլիոն դրամ դոտացիա, դրանով էլ հիմնականում աշխատավարձ են վճարել ու այլ ծախսեր փակել։ Հավաքագրման թերացումներ ունեցող համայնքների ղեկավարները հանձնարարականներ են ստացել թերակատարումները կարճ ժամանակահատվածում վերացնելու ուղղությամբ։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը10:00 23.06.2025
Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերըՄեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...
09:52 23.06.2025
Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ BloombergBrent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...
09:44 23.06.2025
ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. ՊապոյանՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...
09:31 23.06.2025
Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցելԻրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...
09:22 23.06.2025
Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլելՆյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...
09:15 23.06.2025
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են ավելացնել պաշտպանական ծախսերը․ ReutersՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև հինգ տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո, հաղորդում է Reuters-ը։ «ՆԱՏՕ-ի անդամները կիրակի օրը համաձայնության եկան զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5 տոկոսին, ինչպես պահանջել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջնական տեքստում վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի նաև 2029 թվականին», – ասվում է […] ...