Ու՞մ ձեռքում է լինելու երկրի ղեկը. պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Ու՞մ ձեռքում է լինելու երկրի ղեկը. պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարը

10:00 03.02.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական ծրագրի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խոսել է նոր վարչապետի լիազորություններից

«Վարչապետի ձեռքում է երկրի կառավարման ղեկը: Վարչապետի ձեռքում պետք է գտնվի ղեկը, և միաժամանակ վարչապետը հաշվետու լինի խորհրդարանին», -ասել է Հարությունյանը:

Ինչպես արդեն հայտնի է , օրինագիծը նախատեսում է, որ ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի  թվաքանակը սահմանում է վարչապետը, ու այդ սահմանը  չի կարող գերազանցել 600-ը: ՀՀ վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ ոչ ավելի, քան տարեկան 150 միլիոն ՀՀ  դրամի չափով: Այդ ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը: ՀՀ արդարադատության նախարարը որոշ մանրամասներ նաև այս հարցում է ներկայացրել:

«Այսօր էլ կառավարության աշխատակազմը, որը վերանում է և կոչվում է վարչապետի աշխատակազմ,  փոքրաթիվ չէ, գրեթե նույնքան է՝ մոտ 600 հոգի: Ուղղակի ավելի տրամաբանական է այն անվանել վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը սպասարկում է նաև ողջ կառավարությանը, որովհետև վարչապետն է, ի վերջո, ղեկավարում կառավարության աշխատանքը: Աշխատակազմը սպասարկում է վարչապետին, սպասարկում է փոխվարչապետերին: Այսինքն՝ այն, ինչ այսօր կոչվում է: Այսինքն այն, ինչը այսօր կոչվում է կառավարության աշխատակազմ, ընդամենը վերանվանվում է վարչապետի աշխատակազմ»,- պարզաբանել է Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է վարչապետի նստավայրին, ապա այն, ըստ ՀՀ արդարադատության նախարարի, որևէ նշանակություն չունի: Ուժային կառույցների՝ վարչապետին ենթարկվելու մասով էլ Հարությունյանն ասել է.

«Դուք չեք գտնի խորհրդարանական որևէ մի երկիր, որտեղ գործադիր իշխանության ղեկավարին չեն ենթարկվում ուժային կառույցները, բայց այսօր ուժային կառույցները ենթարկվում են ՀՀ նախագահին, ՀՀ նախագահն արդյո՞ք հաշվետու է որևէ մեկին, ուժային կառույցների ղեկավարման հետ կապված, ոչ: Վարչապետն արդյո՞ք հաշվետու է՝ այո: Սա է ամենամեծ տարբերությունը: Ընդամենը մեկ բառի տարբերություն՝ հաշվետու է հարցի էությունը»:

Արամ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանին հարցրել է նաև այն մասին, թե ով է վարելու կառավարության նիստերը՝ վարչապե՞տը, թե՞ առաջին փոխվարչապետը:

«Վարչապետն է վարում կառավարության նիստերը, դա նախատեսված է օրենքով, և վարչապետի բացակայության դեպքում միայն առաջին փոխվարչապետը պետք է վարի նիստերը», -պատասխանել է Հարությունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP