Նոր վարչապետի առաջին տեղակալի ու նախարարների դերակատարման մասին. նախարարի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Նոր վարչապետի առաջին տեղակալի ու նախարարների դերակատարման մասին. նախարարի պարզաբանումը

09:09 03.02.2018

Հյուրընկալվելով «Շանթ» հեռուստաընկերությունում՝  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք կա Սահմանադրության մեջ փոխվարչապետի պաշտոն, թե՞ դրա համար ևս փոփոխություններ են անհրաժեշտ.

«2015 թվականի Սահմանադրությունը տարբերվում է 2005  թվականի Սհմանադրությունից՝ փոխվարչապետերի մասով ու մեկ հանգամանքով՝  2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված էր, որ նախարարներից մեկը գործելու է որպես փոխվարչապետ: Իսկ 2015 թվականի Սահմանադրությունն արդեն նախատեսում է, որ փոխվարչապետերն արդեն նախարարներ չեն, նրանք ընդամենը համակարգելու են որոշակի ոլորտում աշխատանքները», – ասել է Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նխարարի հիշեցմամբ՝ սահմանվել է առավելագույնը 3 փոխվարչապետի պաշտոն: Իսկ հարցին՝ կա՞ արդյոք Սահմանդրությունում առաջին փոխվարչապետի պաշտոն, Հարությունյանը պատասխանել է.

«Առաջին փոխվարչապետ չկա, բայց ոչ մի արգելք էլ չկա փոխվարչապետերից մեկին անվանել առաջին փոխվարչապետ»:

Արամ Աբրահամյանի նկատառմանը, թե ստացվում է՝ Սերժ Սարգսյանը նստելու է Բաղրամյան 26-ում, Կարեն Կարապետյանը՝ կառավարությունում,  Դավիթ Հարությունյանը իր տեղում ու առանձնապես բան չի փոխվելու, ՀՀ արդարադատության նախարարը արձագանքել  է.

«Ես կարծում եմ՝ ձեր կանխատեսումները շատ հետաքրքիր են, կարդարանա՞ն դրանք, թե՞ ոչ, ես այս պահին վաղ եմ համարում դրա մասին խոսել: Բայց այն, որ վարչապետը նստելու է Բաղրամյան 26-ում, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը զբաղեցնելու են իրենց տարածքները Հանրապետության հրապարակում, փաստ է», -ասել է Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ նախարարներից ով ինչպես կնշանակվի, կախված է վարչապետից, վարչապետը որոշում է կայացնելու իր նշանակումից հետո և ներկայացնելու է իր առաջարկությունները ՀՀ նախագահին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

09:00 01.05.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

08:40 01.05.2025

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP