12:33 20.07.2021
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Լիդա Մուրադյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից տեղեկատվություն պահանջելու և ստանալու լիազորությունը։
Ինչպես հայտնեցին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, տեղեկատվություն պահանջելը և ստանալը Հանձնաժողովի կողմից կիրառվող կարևորագույն գործիքակազմերից է և կիրառվում է ընթացակարգային գրեթե բոլոր գործողությունների ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով։
Ո՞րոնք են Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականության ծագման հիմքերը
Հանձնաժողովի նախագահի գրությունը,
Հանձնաժողովի որոշումը,
անմիջականորեն օրենսդրությամբ սահմանված պահանջը։
Ո՞րն է տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի լիազորության իրականացման նախադրյալը
Յուրաքանչյուր դեպքում տեղեկատվություն պահանջելու Հանձնաժողովի լիազորության իրականացման նախադրյալը պահանջվող տեղեկատվության անհրաժեշտությունն է Հանձնաժողովի այլ լիազորությունների իրականացման համար։
Ի՞նչ ժամկետում են տնտեսավարող սուբյեկտները պարտավոր ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն
Տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողովին անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում։
Ուշագրավ է, որ օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է ժամկետի երկարաձգման հնարավորություն։ Մասնավորապես, ժամկետի երկարաձգման հնարավորություն կարող է նախատեսվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․
տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է միջնորդություն,
միջնորդությունը ներկայացվել է տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետում,
ներկայացված միջնորդությունը հիմնավոր է։
Որո՞նք են Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու իրավական հետևանքները
Հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնելու պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում՝ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանք՝ մինչև հինգ միլիոն դրամի չափով:
Իսկ բոլոր այն դեպքերում, երբ տեղեկատվություն տրամադրողը վարույթով պատասխանող տնտեսավարող սուբյեկտն է, Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացվելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացվելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է մինչև վարույթով քննարկվող իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը, իսկ մի քանի խախտումների դեպքում՝ դրանց համար սահմանված առավել խիստ տուգանքի չափը:
Միաժամանակ, անհրաժետ է նկատի ունենալ, որ Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին։
Ի՞նչ կարգով կարող է տնտեսավարող սուբյեկտը վիճարկել Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը
Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսավարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրվելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում:
Այլ կերպ ասած, տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է ներկայացնել Հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը Հանձնաժողովի բնականոն գործունեության իրականացումն ապահովելու նպատակով, իսկ չտրամադրելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը իր իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացնել միայն տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...