18:12 20.07.2021
Ախուրյանի տարածաշրջանի գյուղացիական հարյուրավոր տնտեսություններ սպասում են համայնքային ու միջգերատեսչական հանձնաժողովների վնասի գնահատման արդյունքների վերջնական ամփոփմանը, որից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք տուժած տնտեսությունների համար փոխհատուցման կամ աջակցության ծրագրեր կմշակվեն։ Հազարավոր հեկտար ցանքատարածքները վնասվել են ոռոգման ջրի սակավության և դրան հաջորդած երաշտային պայմանների պատճառով։
3-4 անգամի փոխարեն մինչև հիմա դաշտերը մեկ անգամ են ոռոգել, վեգետացիային բնորոշ աճը դադարել է: Այգաբացում և հարակից գյուղերում ևս 7 հեկտար կարտոֆիլի ցանքեր ունեցող գյուղատնտեսը չորացած բույսը ջրելու անհրաժեշտությունն այլևս չի տեսնում, միևնույն է՝ բույսը փրկել հնարավոր չէ:
«Կարտոֆիլն արդեն թոռոմած վիճակում է, էստեղից եկամուտ ակնկալել հնարավոր չէ․․․ Իմաստ չեմ տեսնի քանդելու, նորից ծախս անելու, աշխատողներին փող տալու, ավելի լավ է տուժել ենք, էլի չտուժենք»,- դժգոհում է գյուղատնտես Արթուր Սանոսյանը։
Միայն Այգաբացում կարտոֆիլի 60 հեկտար ցանքերից 30 հեկտարի բերքը վնասվել է ոռոգման ջրի բացակայության պատճառով, իսկ աշնանացան ցորենն ու գարնանացան գարին չորացել են երաշտի ու ուժեղ քամիների պատճառով: Չորային եղանակների պատճառով որոշ դաշտերում հիմնականում գարու և վարսակի հասկերը կարճ են մնացել, կոմբայնը քաղել չի կարող։ Գյուղացիները եղած բերքը ստիպված թողել են դաշտերում:
«Այս տարվա ահավոր երաշտի պատճառով գարնանացան գարին ընդհանրապես քաղելու ենթակա չէ՝ 250 հեկտարը, իսկ 400 հեկտար էլ աշնանացան ցորեն ունենք, միջինը՝ լավագույն դեպքում, 5-10 ցենտներ բերք է ստացվում, իսկ վարսակը 50 հեկտար ունենք, ընդհանրապես չի քաղվել»,- նշում է Այգաբաց գյուղի վարչական ղեկավար Սասուն Վանեցյանը։
Դաշտերի բերքին հասցված վնասների մոտավոր գույքագրում կատարել են համայնքի գյուղբաժնի մասնագետները։ Նրանցից էլ պահանջել են վնասների հաշվարկները ներկայացնել մարզպետարան, այստեղից էլ թվերն ու տվյալները հասցնելու են միջգերատեսչական հանձնաժողովին։ Իսկ թե միջգերատեսչականից մասնագետներ երբ կամ արդյոք գալու են գյուղ, համայնքի բնակիչներին բան չեն ասել։
«Մեր՝ Ախուրյան խոշորացված համայնքի տեղի հանձնաժողովը եկել է, ուսումնասիրել, հիմա էդ փուլում է, ճշգրտում ենք անվանական մարդկանց տվյալները՝ ով ինչ վնաս է կրել, որպեսզի արձանագրությունները ներկայացնենք մարզպետարան, իսկ իրենք էլ ներկայացնեն միջգերատեսչական հանձնաժողովին»,- նշում է վարչական ղեկավարը։
Այգաբացում այս տարի գյուղացիական տնտեսություններից շատերն են իրենց ցանքատարածքները ապահովագրել, բայց ապահովագրական ընկերությունների պայմանագրերով երաշտի դեպքում փոխհատուցում նախատեսված չէ: Վնասներ կրած համայնքները դեռ սպասելու են, թե հանձնաժողովներում ինչ եզրակացություն կարվի և դեռ սպասելու են աշնան բերքահավաքին ու խոտհունձին։ Երաշտի պատճառով այս տարի մարզում նաև անասնակերի դեֆիցիտ է։ Տասնյակ համայնքների խոտհարքներում և անգամ ցանովի բազմամյա ցանքերում անասնակեր չկա, 3 հեկտար խոտհարքից հողատերը ստացել է 11 հակ խոտ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը13:23 23.06.2025
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների Մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ղանիմ Ալ-Ղայթի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան։ Հանդիպումը կայացել է Երևանում՝ Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի շրջանակում։ Զրուցակիցները բարձր են գնահատել նմանօրինակ միջոցառումների դերը՝ […] ...
13:15 23.06.2025
Իրանի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին ուղղված հարվածները որակել է որպես հանցագործությունԱՄՆ-ի հարձակումը Իրանի միջուկային օբյեկտների վրա հանցավոր է և անօրինական, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեզ՝ իրանցիներիս համար, ԱՄՆ-ի հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների համաձայնագրով և գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար և մշտական վերահսկողության ներքո, համարվում է լիովին անօրինական և հանցավոր […] ...
13:07 23.06.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքը և 1150 միավորով 48-րդն է։ Կանանց պայքարում Արինա Սաբալենկան է (Բելառուս, 11640) առաջին տեղում։ Նրան հաջորդում են Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 7889), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 6048), Ժասմին Պաոլինին (Իտալիա, 4806), Ցինվեն Չժենը (Չինաստան, 4803), Մեդիաոն Քիզը (ԱՄն, 4669), Միրա Անդրեևան (Ռուսաստան, 4636), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 4618), […] ...
13:00 23.06.2025
Պուտինը հունիսի 23-ին կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպում կունենա Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին Պրիմակովյան ընթերցումների շրջանակներում։ Ինչպես ավելի վաղ ՏԱՍՍ-ին հաստատել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իրանցի նախարարը Մոսկվա է ժամանել հունիսի 22-ի […] ...
12:54 23.06.2025
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվեցՀամայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 48-ամյա բնակիչը․ խափանման միջոցը` կալանք: ...
12:47 23.06.2025
«Յուվենտուսը» 1/8 եզրափակչում է․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Յուվենտուսը» 4-1 հաշվով հաղթել է «Վիդադին»։ Դուբլ է գրանցել Կենան Յիլդիզը, մեկ գոլ էլ խփել է Դուշան Վլահովիչը։ Թուրինյան ակումբը 6 միավորով խմբի առաջատարն է ու ապահովել է տեղը 1/8 եզրափակչում։ «Վիդադը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զրկվել պայքարը շարունակելու հնարավորությունից։ ...