ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC

ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ

15:55 20.07.2021

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված և մարզի տարբեր համայնքներում բնակության անցած արցախցիների խնդիրներին ծանոթանալու նպատակով հուլիսի 20-ին ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները աշխատանքային այցով եղան Գեղարքունիքի մարզում: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց հանդիպեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետի խորհրդականը ներկայացրեց մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին և դրանց լուծման հարցում ՀՀ կառավարության ու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված համագործակցության մասին, ինչը հետաքրքրում էր ՄԱԿ-ի ներկայացուցիչներին:
Վերջիններս խոսեցին նաև այդ ուղղությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ կողմից նախատեսվող ծրագրերի մասին:
«Մեր այցերի ընթացքում մենք կփորձենք հասկանալ, թե Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքները որ համայնքներում են ապրում, ինչ հիմնական խնդիրներ ունեն, համայնքներում ինչ ռեսուրսներ կան, և որտեղ կարող ենք մեր աջակցությունը ցուցաբերել:
Դրա հետ կապված՝ հուլիսի 20-22-ը մենք կայցելենք Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային, նաև այն գյուղական համայնքներ, որտեղ արցախցիները տեղափոխվել են բնակության, հանդիպումներ կունենանք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տվյալ համայնքներ տեղափոխված ընտանիքների հետ ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ, կհասկանանք, թե ինչ աշխատանքներ են նրանց կողմից իրականացվում: Մենք նախատեսել ենք այցելություններ կազմակերպել նաև տարբեր համայնքներում բնակություն հաստատած արցախցիների ընտանիքներ, որպեսզի տեսնենք, թե ինչպես են իրենք գնահատում իրենց վիճակը, ինչ լուծումներ են տեսնում այդ ուղղությամբ և ինչ նպատակներ ունեն»,- նշեց ՄԱԿ-ի ՓԳՀ իրավաբանական բաժնի պաշտոնյա Նաիրա Մարությանը:
Ինչպես նշեցին ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները, արցախցի ընտանիքներին իրենց կողմից ցուցաբերվող աջակցությունը կլինի հոգեբանական, իրավաբանական, երեխաների կրթական զարգացման տեսքով:
Դիտարկումների և քննարկումների արդյունքում կնախատեսեն իրականացնել նաև համայնքաշեն ծրագրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP